Խաչատուր Սերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Սերոբյան
Ծնվել է1825
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1874
Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մասնագիտությունֆիզիկոս
Ալմա մատերԵյլի համալսարան

Խաչատուր Սերոբյան (1825, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - 1874, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), հայ գիտնական, քիմիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչատուր Սերոբյանը ծնվել է 1825 թվականին Կոստանդնուպոլիսում։ Հայտնի է նաև Քրիստափոր Տեր-Սերոբյան անվամբ[1]։ 1842 թվականին մեկնել է ԱՄՆ և ընդունվել Եյլի համալսարան։ Ուսանել է քիմիա, աստվածաբանություն և բժշկություն, համալսարանում առաջինն է ներմուծել դաստամատյանների գործածությունը։ 1843 թվականին նա բազմաթիվ քիմիական փորձարկումներից հետո ստանում է ներկի յուրահատուկ բաղադրություն, որն անհնար էր կեղծել։

Իր կատարած գյուտն արտոնագրել է 1854 թվականին, սակայն անվտանգության նկատառումներով արտոնագրի մասին ողջ տեղեկատվությունը մինչ օրս պահվում է հույժ գաղտնի[2]։ Դոլարի ներկագույների գյուտի համար արժանացել է ԱՄՆ կառավարության շքանշանին և իր իսկ կողմից հեղինակած ներկերով տպված՝ նոր տեսակի 6000 ԱՄՆ դոլար պարգևավճարի[3], որով շարունակում է ուսումը Յեյլի համալսարանում, դառնում դեղագործ[4][5]։ Այդ գյուտի համար ամերիկյան կառավարության կողմից արժանացել է շքանշանի։ 1860 թվականին վերադարձել է Կոստանդնուպոլիս, եղել արքունի բժիշկ, պաշտոնավարել օսմանյան դրամահատարանում և պարգևատրվել Մեջիդիե շքանշանով։

Տեր-Սերոբյանը մահացել է 1874 թվականին Կոստանդնուպոլսում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]