Խանումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խանումյան ֊ հայկական ազգանուն։ Խանումյան ազգանվան հիմքում խանում ֊ թուրքերեն տիկին բառն է[1]։

ԿՈԹԻ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արցախի սղնախականների ազատագրական պայքարը մարելուց հետո ակտիվացան մոտակա տափաստններում բնակվող քոչվոր իսլամադավան ցեղերը։ Նրանք հաճախակի ասպատակում էին հայկական բնակավայրերը, ավերում, թալանում, իսկ դիմադրողներին` կոտորում։ Այդ քաչվորների անօրությունները խրախուսում էին տեղի իսլամադավան ցեղապետները։ Դա պատճառ դարձավ Արցախի մի շարք բնակավայրերից գյուղացիների տեղաշարժի։ Հենց այդ ժամանակներում էլ` 18֊րդ դարի 30֊ական թվականներին, Անդրեասյան և Խանումյան տոհմերը հեռացան Արցախից։ Նրանք շարժվեցին դեպի հյուսիս։ Հարմար բնակավայրի որոնումները նրանց հասցրին Կոթի։ Այստեղ նրանք ընդունեցին, բնակատեղ հատկացրին։ Այս տոհմերը մերվեցին գյուղի բնակչությանը, բազմացան, ճյուղավորվեցին, հետագայում էլ այս ազգատոհմերի մի շարք ընտանիքներ տեղափոխվեցին այլ բնակավայրեր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ամիրխանյան (2022 թ). ԿՈԹԻ. Յուրա. էջ 279. ISBN 9789939865959.
  2. Ամիրխանյան, Յուրա (2022 թ). ԿՈԹԻ. էջ 279. ISBN 9789939865959.