Խամուրի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խամուրի լեռներ, հրաբխային խոշոր լեռնազանգված Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասում, Բյուրակն լեռնազանգվածից հարավ-արևելք։ Բարձրությունը 2924 մ է, ջրբաժան է Արածանու և նրա վտակ Խնուսի միջև։ Լանջերը զառիթափ են, մակերևույթը՝ բլրա-ալիքավոր, կան քարակարկառներ։ Կազմված է վերին պլիոցենի և անթրոպոգենի անդեզիտաբազալտային լավաներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 10