Խաղային շարժակ
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Խաղային շարժակ կամ շարժիչ (անգլ.՝ game engine), խաղ ստեղծելու համար նախատեսված գործիքների և մեխանիզմների ամբողջություն: Այն օգտագործվում է խաղային բարձակների, համակարգիչների և բջջային հեռախոսների խաղեր ստեղծելու համար: Շարժակն իր մեջ ներառում է բոլոր անհրաժեշտ գործիքները, որոնք անհրաժեշտ են խաղեր ստեղծելու համար: Այն կազմված է մի քանի բաղադրիչներից՝ գրաֆիկական, ֆիզիկական, ձայնային, արհեստական բանականության և այլն: Սրանցից յուրաքանչյուրը պատասխանատու է ինչ-որ կոնկրետ գործողության համար:
Գրաֆիկական շարժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրաֆիկան յուրաքանչյուր խաղի ամենակարևոր հատկանիշներից մեկն է: Այն որոշում է խաղի "ճակատագիրը": Այլ կերպ անվանում են նաև վիզուալիզացիա: Ինչու՞ է այն այդքան կարևոր: Բանը նրանում է, որ առանց դրա դուք պարզապես ոչինչ չեք տեսնի էկրանին: Սրա շնորհիվ է ստեղծվում խաղային աշխարհը, և էկրանին պատկերվածից ելնելով խաղացողը կարողանում է ինչ-որ որոշումներ կայացնել խաղի ընթացքում: Եվ հենց վատ վիզուալիզացիայի պատճառով են հիմնականում խաղի ստեղծողները քննադատությունների արժանանում: Խաղի վիզուալիզացիայի վրա հիմնականում օգտագործվում է պրոցեսորի հնարավորությունների մոտ կեսը: Վիզուալիզատորի (այն մարդը, ով զբաղվում է խաղի գրաֆիկական աշխատանքով) խնդիրն է ստեղծել այնպիսի վիզուալ տպավորություն, որ խաղն առանձնանա մյուսներից: Դա հեշտ չէ, հետևաբար նրանից պահանջվում են շատ մեծ ջանքեր:Այսինքն, 3D գրաֆիկան այնպիսի աշխատանք է, որի ժամանակ պետք է ստեղծել շատ բաներ՝ հնարավորինս քիչ ռեսուրսներ օգտագործելով 3D գրաֆիկա ունեցող խաղերը նախագծվում են և զարգացվում են այնպիսի 3D ծրագրերում, ինչպիսիք են՝ Blender, Maya և այնուհետև ներմուծվում են խաղային շարժակի մեջ: Ուստի լավ շարժակը պետք է ապահովի բազմաթիվ լավ ներմուծման ֆորմատներ[1]:
Ֆիզիկական շարժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիզիկական շարժակը թույլ է տալիս մոդելավորել առարկաների շարժումները, օբյեկտների իրար հետ բախման հետևանքները, հեղուկների դինամիկան և ուժերի ազդեցությունների հետևանքով մարմինների մակերևույթների դեֆորմացիաները հնարավորինս իրական և ֆիզիկայի օրենքներին համապատասխան: Այս շարժակն հիմնականում օգտագործվում է այնպիսի վիդեո խաղերում, որտեղ պատկերված է իրական կյանքի և իրական ժամանակի սիմուլյացիան:
Ձայնային շարժակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ձայնային և գրաֆիկական շարժակներն օգտագործվում են ձայնային էֆեկտները մշակելու և 3D պատկերը 2D էկրանին պատկերելու համար: Ձայնը չափազանց կարևոր է իրական և տպավորիչ միջավայր ստեղծելու համար: Շրջապատող միջավայրի ցածր հնչյուններից և խաղային կերպարների խոսակցություններից մինչև մեքենաների կամ զենքերի ձայները կարող են ինչպես տպավորել, այնպես էլ՝ հիասթափեցնել խաղացողին: Ձայնային էֆեկտները ստեղծվում են ձայների ստեղծողների և մշակողների կողմից և ավելացվում է խաղին ծրագրավորողների կողմից[2]:
Արհեստական բանականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արհեստական բանականությունը (անգլ.՝ Artificial intelligence) ներկայումս ամենահետաքրքիր և արագ զարգացող ուղղություններից մեկն է: Անկախ խաղի տեսակից, այն կարող է ունենալ որոշակի բաղադրիչներ, որոնք ղեկավարվում են արհեստական բանականության միջոցով:Օրինակ թե ինչպես պետք է վարվի խաղային կերպարը ինչ-որ իրավիճակում կամ ինչպես պետք է արձագանքի ինչ-որ բան տեսնելիս, իրականացվում է արհեստական բանականությամբ: Դրա նպատակն է խաղի մեջ մցնել իրական մարդու զգացմունքներ և մտածելակերպ: Եվ ինչքան բարձր մակարդակով է մշակված և ծրագրավորված արհեստական բանականությունը ինչ-որ խաղի մեջ, այդքան հետաքրքիր և քիչ հոգնեցնող այն կարող է լինել խաղացողների համար[3][4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Rendering Engine - an overview | ScienceDirect Topics»։ www.sciencedirect.com։ Վերցված է 2020-11-03
- ↑ «Sound Engine in Video-game development»
- ↑ «Understanding the Role of AI in Gaming»։ AiThority (en-US)։ 2020-02-19։ Վերցված է 2020-11-03
- ↑ «What is a Game Engine? | Studytonight»։ www.studytonight.com։ Վերցված է 2020-11-03
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Jason Gregory, foreword by Jeff Lander and Matt Whiting: Game Engine Architecture.
- Hemn Mela Karim Barznji: Artificial Intelligence and Game Development.
- Джонатан Линовес: Виртуальная реалность в Unity (игровой движок)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խաղային շարժակ կատեգորիայում։ |