Jump to content

Խաղաղ դաշտերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղաղ դաշտերում
տեսակգեղանկար
նկարիչԱնդրեյ Միլնիկով
տարի1950
բարձրություն200 սանտիմետր
լայնություն400 սանտիմետր
գտնվում էՌուսական թանգարան
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

«Խաղաղ դաշտերում» (ռուս.՝ «На мирных полях»), խորհրդային և ռուս նկարիչ[1], ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր (1984), Սոցիալիստական աշխատանքի հերոսԱնդրեյ Միլնիկովի (1919—2012) առաջին նկարներից մեկը, որը լայն ճանաչում է ստացել Խորհրդային Միությունում և արտասահմանում, և որի համար նկարիչն արժանացել է Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակ 1951 թվականին։

Նկարում նկարիչն անդրադարձել է հետպատերազմյան գյուղի թեմային՝ այն բացահայտելով կնոջ կերպարով, որին բաժին է ընկել պատերազմի ժամանակ ավերված տնտեսության վերականգնման հիմնական ծանրությունը։ Վերջացել է պատերազմը, առջևում խաղաղ կյանք է, հնձի թեժ ժամանակն է։ Արևի ճառագայթների ներքը երիտասարդ կանայք քայլում են դաշտով[2]։ Աշխատանքի մեջ կարևոր դեր է խաղում լանդշաֆտը, որը ստեղծում է Հայրենիքի գեղեցկության և անսահման տարածության զգացողություն, «կարևորությունը այն ամենի, ինչ տեղի է ունեցել այստեղ՝ դաշտային ծաղիկներով լեցուն փոքրիկ սարալանջի վրա»[3]։ Հորիզոնական ուղղությամբ ձգված նկարի կոմպոզիցիան (երկու քառակուսի), որը բնորոշ է հետպատերազմյան տասնամյակի խորհրդային բնանկարի համար, նկարչին թույլ է տալիս ցույց տալ հայրենի հողի լայն համայնապատկերը, դաշտերի մեծությունը։ Կագանովիչի դիտարկմամբ՝ նրա հերոսները «լի են առույգությամբ և ինքնավստահությամբ, նրանք օրգանապես միաձուլվում են այդ բնապատկերային միջավայրին, որը հյուսված է արևի լույսից, երկնքից, հողից և դաշտային ծաղիկներից»[4]։

«Խաղաղ դաշտերում» նկարն առաջին անգամ ցուցադրվել է 1950 թվականին Ռուսական թանգարանում Լենինգրադի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսի ժամանակ[5], ապա Մոսկվայի Համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսում։ 1951 թվականին «Խաղաղ դաշտերում» աշխատանքի համար Անդրեյ Միլնիկովն արժանացել է Ստալինյան երրորդ աստիճանի մրցանակի։ Աշխատանքը հետագայում բազմիցս ցուցադրվել է խոշոր ցուցահանդեսներում և վերարտադրվել է մամուլում։ Գտնվում է Ռուսական պետական թանգարանի հավաքածուում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С. 89.
  2. Андрей Мыльников. Авт. вступ. ст. Сазонова К. К. — Л., Аврора, 1977. — С. 17
  3. Каганович А. Андрей Андреевич Мыльников. Л., Художник РСФСР, 1980. С. 28.
  4. Каганович А. Андрей Андреевич Мыльников. Л., Художник РСФСР, 1980. С. 28
  5. Выставка произведений ленинградских художников 1950 года. Каталог. М. — Л., Искусство, 1951. С. 18

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Выставка произведений ленинградских художников 1950 года. Каталог. М. — Л., Искусство, 1951
  • Художественная выставка 1950 года. Живопись. Скульптура. Графика. Каталог. М., Советский художник, 1950. С. 46
  • Блэк В. Андрей Андреевич Мыльников. Альбом произведений. Л., Художник РСФСР, 1960
  • Блэк В. Андрей Мыльников. Творческий путь художника. //«Искусство», 1966, № 11, С. 26—32
  • Андрей Мыльников. Авт. вступ. ст. Сазонова К. К. — Л., Аврора, 1977.
  • Каганович А. Андрей Андреевич Мыльников. Л., Художник РСФСР, 1980. С. 28—30, 112—113
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. С. 89
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб., «Первоцвет», 2007. С. 57

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]