Խաղաղ Դոն (բալետ)
Տեսակ | բալետ |
---|---|
Կոմպոզիտոր | Լեոնիդ Կլինիչև |
Սյուժեի աղբյուր | Խաղաղ Դոն |
Գործողությունների քանակ | Բալետ 2 գործողությամբ |
Գործողության տեղ | Ռուսական կայսրություն և Խորհրդային Ռուսաստան |
Առաջնախաղի տարեթիվ | դեկտեմբերի 26 1987 |
Առաջնախաղի վայր | Միխայլովսկի թատրոն, Լենինգրադ |
Խաղաղ Դոն (ռուս.՝ Тихий Дон), Միխայիլ Շոլոխովի համանուն վեպի հիման վրա գրված բալետ, որի կոմպոզիտորը Լեոնիդ Պավլովիչ Կլինիչևն է։ Առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1987 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադի Փոքր օպերային թատրոնում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտոր Լեոնիդ Պավլովիչ Կլինիչևը բալետի երաժշտության համար աշխատել է շուրջ 20 տարի։ Բալետի երաժշտական նյութի կուտակման համար Կլինիչևը 20-րդ դարի 60-70-ական թվականներին մասնակցել է բանահյուսական արշավների։ Բալետի երաժշտությունն առաջացել է դոնյան արշավների ստեղծագործական նյութերի բեկման հետևանքով։ Բալետի առաջին գործողությունում հնչում է «Եգիր այգում, սոխակ» հարսանեկան երգը։
«Դու, Եգորուշկա, Եգոր» հարսանեկան երգի ինտոնացիայից առաջ է եկել բալետի երկրորդ տեսարանը՝ «Հարսանիքի» հիմնական թեման։ «Կազակները Լեհաստանում» պարային երգն օգտագործվել է բալետի չորրորդ՝ «Պայքար ավստրիացիների դեմ» տեսարանում։ Կազակների շարային պատրաստականության թատերական գործողության ընթացքում օգտագործվում է «Աստված ցարին պահպանի» օրհներգի մեղեդին։
Բալետի պարտիտուրայի երկու տարբերակ կա՝ երեք տակտ հաշվով և երկու տակտ հաշվով՝ պատրաստված Ն. Բոյարչիկովի կողմից Լենինգրադում բեմականացման համար։
Բեմադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Խաղաղ Դոն» բալետը բեմադրվել է Լեոնիդ Պավլովիչ Կլինչևի երաժշտության հիման վրա։ Բալետը բեմադրվել է 1987 թվականի դեկտեմբերի 26-ին Լենինգրադի Փոքր օպերային թատրոնում, պարուսույց՝ Նիկոլայ Բոյարչիկով, դիրիժոր՝ Վադիմ Պետրովիչ Աֆանասև, նկարիչ՝ Ռ. Իվանով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Уринсон Е. Г. Фольклорный балет «Тихий Дон» Л. Клиничева: Принципы музыкальной характеристики и вопросы тематизма. Музыкальная культура Юга России. Южно-Российский музыкальный альманах. Изд. Ростовская консерватория. 2013.
- Чернова Н. Прорастание смысла (о постановке балета «Тихий Дон» Л. Клиничева в Ленинградском Малом театре оперы и балета) // Советский балет. - 1989. - № 1. -С.16-18.
- Большой театр СССР. К 85-летию со дня рождения Михаила Александровича Шолохова. Л. П. Клиничев. «Тихий Дон». Балет в 2-х частях. - М. : Тип. ГАБТ. - 1990 - 23 мая.