Խաղաղություն (անձնանուն)
Appearance
Խաղաղություն Խաղաղություն | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | խաղաղ |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խաղաղություն» սկսվող էջեր |
Խաղաղություն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաղաղություն բառից։ Համարվում է հունարեն Ήσύχιος՝ Սուքիաս անվան հայերեն թարգմանությունը, որը նշանակում է «խաղաղ»։ Անսովոր անուն է իր երկարության պատճառով։ Հիշատակված է միայն երկու անգամ 15-րդ դարում[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խաղաղություն, հայր Գրիգոր երեցի, ով Երզնկայի Խայիք գյուղի եկեղեցու քահանան էր 1404 թվականին[2]։
- Խաղաղություն, Կարապետ անվամբ անձի հետ միասին 1421 թվականին խաչքար է կանգնեցրել Լիմ կղզում՝ Մեռելյարոյց Հովհաննես եպիսկոպոսի հիշատակին[3]։