Խաղալիքների թանգարան (Կոլմար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաղալիքների թանգարան
Տեսակխաղալիքների թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունԿոլմար
Այցելուներ70 543 մարդ
Կայքmuseejouet.com
Քարտեզ
Քարտեզ

Խաղալիքների թանգարան (ֆր. Musée du Jouet), թանգարան ֆրանսիական Կոլմար քաղաքի տարածքում, որտեղ հավաքված են հին խաղալիքների և գնացքների տարբեր մոդելներ։ Թանգարանը գտնվում է Վուբան փող., 40 (rue Vauban, 40) հասցեում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ Կոլմար քաղաքի նկարիչ Ժորժ Տրինոն, որը զբաղվում էր հին խաղալիքներ հավաքելով, Պիեր Պատուրի հետ համատեղ հիմնեց Musée Animé du Jouet et des Petits Trains (MAJEPT) ընկերությունը։ Այս ընկերության գլխավոր նպատակը կայանում էր նրանում, որ խրախուսի խաղալիքների՝ տիկնիկների, մեխանիկական խաղալիքների, գնացքների ցուցադրությունը։ 1987 թվականին Կոլմարի քաղաքապետարանը ձեռք բերեց Ժորժ Տրինոյի հավաքածուն։ 1990 թվականի հունվարի 25-ին քաղաքային խորհուրդը Musée Animé du Jouet et des Petits Trains ընկերությանը խնդրեց թանգարանին տրամադրել խաղալիքներ, որը նախատեսվում էր բացել մոտ ապագայում։ Թանգարանի բացումը կայացավ 1993 թվականին, քաղաքային հին կինոթատրոնում։ 2012 թվականի հուլիսի 1-ից թանգարանը ղեկավարում էր Կոլմարի քաղաքապետարանի հանրային ծառայության պատվիրակությունը։ Թանգարանը նվիրված է այն խաղալիքների պատմությանը, որոնք պատկանում են հին սերնդին։ Թանգարանում կան ցուցադրանմուշներ, որոնք թվագրվում են XIX դարից[2]։

Թանգարանը փակ է հունվար և փետրվար ամիսներին։ Մնացած ժամանակ աշխատում է չորեքշաբթիից երկուշաբթի օրերին 10:00-ից մինչև 12:00 և 14:00-ից մինչև 18:00։ Երեքշաբթին ազատ օր է։ Հուլիսին և օգոստոսին Կոլմարում Խաղալիքների թանգարանը աշխատում է առանց ընդմիջման։ Սուրբ ծննդյան օրերի ընթացքում աշխատում է նաև երեքշաբթի օրերին։ Թանգարանի ոչ աշխատանքային օրերն են՝ հունվարի 1-ը, մայիսի 1-ը, նոյեմբերի 1-ը և դեկտեմբերի 25-ը։ Թանգարանի դրամարկղը ավարտում է իր աշխատանքը թանգարանի փակվելուց 30 րոպե առաջ[2]։

Թանգարանի տոմսը մեծահասակների համար արժե 5,70 եվրո, երեխաների համար 2,30 եվրո, 8-ից 15 տարեկանների համար 4,40 եվրո[2]։

Թանգարանը ծառայում է՝ որպես տարբեր միջոցառումների անցկացման վայր։ Այստեղ կազմակերպվում են տարբեր ցուցադրություններ, խաղեր, սեմինարներ, համերգներ, շոուներ, ներակայացումներ[3]։

Թանգարանի հիմնական հավաքածուն կազմված է խաղալիքներից, որոնք թվագրվում են տարբեր ժամանակաշրջաններից։ Թանգարանում կարող են իմանալ այդ խաղալիքների պատմությունը։ Այստեղ ներկայացված են ոտնակավոր ավտոմեքենաների տարբեր տեսակներ։ Կան Dinky Toys[4] խաղալիքներ։

Թանգարանում ներկայացված են սեղանի խաղեր. «Монополия», «Le cochon quirit», «Cluedo», «Le Compte Est Bon»: Կան XX դարի խաղալիքներ տուփերի մեջ[5]։ Թանգարանում կա Lego ցուցադրամնուշներ, որոնք պատրաստված են էլզասյան Lego ընկերության էնտուզիաստների կողմից[6]։ Այստեղ ներկայացված է նաև տիկնիկների հավաքածու։ Ցուցահանդեսին ներկայացվում է տիկնիկների պատմության և զարգացման մասին տեղեկություն, ինչպես նաև նրանց արտադրման տեխնոլոգիան և նշանակությունը։ Հավաքածուում ընդգրկված են ճենապակյա, մանկական տիկնիկներ։ Թանգարանում կա Բարբի տիկնիկների 1959 թվականի և նոր օրինակներ[7], մեխանիկական և էլեկտրոնային խաղալիքների հավաքածու, որոնք արտադրվել են 1950-ական թթ. ԽՍՀՄ-ում և Ճապոնիայում։ Թանգարանային հավաքածուի մեջ ընդգրկված են փոքր և եռանիվ ավտոմեքենաներ[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Франция, 2012, էջ 302
  2. 2,0 2,1 2,2 «Toy Museum». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 7-ին.
  3. «A museum and an association».
  4. «Pedal cars and scale models».
  5. «THE PERMANENT COLLECTION».
  6. «Construction toys».
  7. «Dolls».
  8. «Ride-on toys and soft toys».

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татьяна Бурдакова, Илья Кусый, Е. Левицкая, Марк Сартан, Я. Сартан, Л. Кунявский, Юлия Ларионова, Виктория Бакир, Анна Пожидаева, Виктория Базоева, Е. Громова, Е. Меркулова Франция. — Москва, 2012.