Խալկանիտ
Արտաքին տեսք
Խալկանիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | CuSO₄·5H₂O |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.CB.20[1] |
Դանա դասակարգում | 29.6.7.1 |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | տրիկլինային համակարգ |
Ենթակատեգորիա | chalcanthite mineral group?[2] |
Խալկանիտ (հուն․՝ χάλχός - պղինձ և άύθός - ծաղիկ), պղնձարջասպ, հանքաքար։ Քիմիական կազմը՝ ։ Խառնուրդների ձևով պարունակում է երկաթ, երբեմն՝ ցինկ, կոբալտ և այլն։ Բյուրեղագիտական համակարգը տրիկլինային է։ Սովորաբար առաջացնում է հոծ զանգվածներ կամ ստալաքտիտներ։ Գույնը՝ երկնագույն, կանաչավուն, փայլը՝ ապակու։ Կարծրությունը 2,5 է, խտությունը՝ 2300 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում։ Հայաստանում հայտնաբերվել է Ախթալայի բազմամետաղային հանքավայրում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 706)։ |