Jump to content

ԽՍՀՄ որսորդական պետական ֆոնդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԽՍՀՄ որսորդական պետական ֆոնդ, որսաֆոնդ (ռուս.՝ Государственный охотничий фонд СССР), Նախկին Խորհրդային Միության որսահանդակներում եղած օգտակար վայրի կենդանիների ու թռչունների բնական պաշարները։ Չի ներառել պարկերում, ֆերմաներում, բուծարաններում և այլուր պահվող վայրի կենդանիները և թռչունները։

Որսորդական պետական ֆոնդը հանդիսացել է պետության բացառիկ սեփականությունը։ Որսաֆոնդից կարող էին օգտվել միայն որսորդական իրավունք ունեցող քաղաքացիները (որսորդմիության անդամները)։ Որսորդական պետական ֆոնդի օգտագործումը և պահպանումը կարգավորվել է որսի կանոններով և իրավական հատուկ ակտերով։

Կանոնների հանցավոր խախտումների (առանց թույլտվության, արգելված վայրերում ու գոտիներում, չնախատեսված գործիքներով ու եղանակներով որս են) դեպքում նախատեսվել է քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվություն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 654