Լև Բերբերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լև Բերբերով
Leeuw King de 2e als huisdier van de familie Berberov uit Baku.jpg
Ծնվել է1914[1]
Մահացել է1978
Մահվան վայրԲաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունռեստավրատոր և ճարտարապետ
Lev Berberov Վիքիպահեստում

Լև Լվովիչ Բերբերով (ռուս.՝ Лев Львович Берберов, 1914[1] - 1978, Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ)[2], արմատներով հայազգի (Բերբերյան)  ճարտարապետ, հայտնի կինոնկարներում նկարահանված առյուծների տեր։

Ճարտարապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին ավարտել է Ադրբեջանի նավթի և արդյունաբերության պետական համալսարանը։ Այնուհետև մեկ տարի անցկացրել է ճարտարապետության ակադեմիկոս Կ․ Ալաբյանի արվեստանոցում։ Հաջորդ երեք տարիներին եղել է Մոսկվայի լենինյան շրջանի ճարտարապետը։ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ աշխատել է ռազմական նախագծերի կառավարման կենտրոնում[2]։

Բերբերովը եղել է Գոռլովկա քաղաքի գլխավոր ճարտարապետը, որից հետո երեք անգամ դարձել է Ստալինո քաղաքի (ներկայիս Դոնեցկ) գլխավոր ճարտարապետը[2][3]։ Առաջին անգամ այս պաշտոնը զբաղեցրել է 1945 թվականի հունիսի 21-ին[4] այդ պաշտոնում փոխարինելով քաղաքի նախորդ գլխավոր ճարտարապետ Ալեքսեյ Ավակումովիչ Միզերնիցկիին։ Գոռլովկայից Դոնեցկ տեղափոխվելուց հետո «Դոնբաս» թերթում հոդված է լույս տեսել, որտեղ Բերբերովը մեղադրվել է նրանում, որ Գոռլովկայում նա կոմունալ վճարներ չի կատարել, պարտքեր ունի և պետական բնակարանից ամեն ինչ տեղափոխել է․ հեռախոսը, գազօջախը, կահույքը, ներառյալ հոսանքի վարդակները[2]։ 1947 թվականի հուլիսի 25-ին ԽՍՀՄ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետական գործերի վարչության հրամանով տեղափոխվել է պահեստային կազմ[4]։ Բերբերովի գլխավոր ճարտարապետ աշխատելու տարիներին ուշադրություն է դարձվել պատերազմի հետևանքով ավերված քաղաքի ենթակառույցների՝ հանքերի, գործարանների, Դոնեցկի արդյունաբերական համալսարանի մասնաշենքի, կենտրոնական հանրախանութի, պետական բանկի և այլ շենքերի վերականգնմանը։ Նրա օրոք ավարտին է հասցվել Կալմիուս գետի ամբարտակի կառուցումը, որի վրայով անցնում էր Դերժինսկու անվան պողոտան, որը միացնում էր Կալինովկա գյուղը քաղաքի կենտրոնին[4]։ Այս ամբարտակի կառուցման արդյունքում ձևավորվել է նիժնի Կալմիուսի ջրամբարը։

Նրա նախագծով վերականգնվել և կառուցվել է Դոնեցկի Ի․ Ֆրանկոյի անվան մշակույթի պալատը[5]։

1949 թվականին Բերբերովը և ճարտարապետներ Վ․ Մ․ Օրեխովը, Տ․ Ի․ Բոնդարենկոն Հիպրոգրադի համար նախագծել են քաղաքի հասարակական կենտրոնի ձևավորման պլանը, իսկ 1953 թվականին պատրաստել են Ստալինո քաղաքի կենտրոնի դետալային պլանավորման նախագիծը, որում էական փոփոխություններ են մտցրել 1949 թվակաի պլանի համեմատ[5]։

1952 թվականին նորից զբաղեցրել է Ստալինո քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, չորս տարի անց տեղափոխվել է Գոռլովկա[2]։ Գոռլովկոյից Լև Լվովիչը կարճ ժամանակով վերադարձել է Ստալինո, սակայն շուտով թողել է Դոնեցկի իր ընտանիքը և մեկնել է Բաքու, որտեղ նոր ընտանիք է կազմել[6]։ Բաքվում Բերբերովն աշխատել է «Բաքգիպրոգոր» համալսարանում[7]։

Առյուծներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաքվում Բերբերովների ընտանիքը տանը պահել է խոշոր վայրի կենդանիներ՝ առյուծներ, հովազներ։ Դրանք նկարահանվել են տարբեր գեղարվեստական ֆիլմերում։ Ընտանիքի մասին նկարահանվել է ֆիլմ՝ «Ես ունեմ առյուծ» վերնագրով։ Նա թողել է ճարտարապետի աշխատանքը և սկսել է զբաղվել միայն իր կենդանիներով։

1973 թվականին Քինգ I առյուծին գնդակահարել է երիտասարդ ոստիկան Ալեքսանդր Գուրովը, ոստիկանական թերթը ստիպված հոդված է գրել՝ ի պաշտպանություն Գուրովի[8], իսկ առյուծի հետ կատարված դեպքը հետևյալ կերպ է եղել․

Aquote1.png Ալեքսանդր Իվանովիչը երբեք չէր կարող պատկերացնել, որ իր անունը, ճակատագիրը, կարիերան կապված կլիներ առյուծի հետ։ Երիտասարդ լեյտենանտը, Մոսկվայի Գագարինի ոստիկանության բաժնի ծառայողը ծառայության մեջ է եղել, երբ տեղեկություն է ստացել, որ իր տարածքում առյուծ կա, որը նկարահանվում է «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» ֆիլմում, և այդ առյուծը հարձակվել է մարդու վրա։ Նա արագ մեկնել է դեպքի վայր։ Տեսել է սարսափելի բան․ գազազած առյուծ, որի երախի մեջ անծանոթ քաղաքացի է եղել, և ձեռնարկել է միակ ճիշտ գործողությունը՝ կրակել առյուծի վրա։ Լիցքավորել է անվանական Մակարովի ատրճանակը և կրակել։ Առյուծն ընկել է մեջքի վրա՝ սեղմելով երախը։ Չնայած երախում գտնվող մարդը ծանր վերքեր է ստացել, բայց փրկվել է։ Ավելի ուշ նա, ի նշան երախտագիտության, Գուրովին նվեր է բերել, որը պահպանվել է մինչ օրս՝ ռադիոընդունիչ՝ «Ալեքսանդր Իվանովիչ Գուրովին։ Շնորհակալութուն կյանքի համար։ Վոլոդիա Մարկով» փորագրությամբ
- [9]
Aquote2.png

։

1978 թվակաինին Լև Լվովիչը մահացել է կաթվածից, իսկ նրա ընտանիքը դադարել է խնամել առյուծներին։ 1980 թվականի նոյեմբերի 24-ին Քինգ II առյուծը սպանել է Լև Լվովիչի որդուն՝ Ռոմանին և վնասվածքներ է հասցրել կոջը՝ Նինա Բերբերովային։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.donjetsk.com/retro/1355-glavnyy-lev-goroda-stalino.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Главный Лев города Сталино»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-07-ին 
  3. «Француз»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-07-ին 
  4. 4,0 4,1 4,2 «Главные архитекторы города Сталино-Донецка и руководители производственного бюро от учреждения должности Главного архитектора города по настоящее время»։ Արխիվացված օրիգինալից-ից 2018-03-06-ին։ Վերցված է 2011-05-04 
  5. 5,0 5,1 Килессо С. К., Кишкань В. П., Петренко В. Ф. и др. Донецк. Архитектурно-исторический очерк. — Киев: Будівельник, 1982. — 152 с.
  6. «Неоконченная биография еврейской семьи»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-12-07-ին 
  7. «Люди и звери»  (չաշխատող հղում)
  8. «За добро — платить добром» 18 ноября 2015, Официальный сайт МВД России
  9. «За добро — платить добром» «Газета Петровка, 38», рубрика «Ветеран», Номер 43 (9497) от 17 ноября 2015.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]