Լևոն Պարտիզպանյան
Ծնվել է | 1887 |
---|---|
Ծննդավայր | Խարբերդ, Մեզիրե |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Այաշի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սուլթանիե վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ծնողներ | Ղունկիանոս Պարտիզպանյան |
Պարտիզպանյան Լևոն Ղունկիանոսի (1887 թվական, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում), հայ բժիշկ, հասարակական-քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1887 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Մեզիրե քաղաքում։ Հայրը՝ Ղունկիանոս Պարտիզպանյանը երկար տարիներ եղել է Բաքըր-Մադենի քաղաքապետության բժիշկը և 1907 թվականին մահացել խորհրդավոր պայմաններում։ Նախնական կրթությունն ստացել է Մեզիրեի Կեդրոնական վարժարանում, այնուհետև՝ նույն քաղաքի Սուլթանիե վարժարանում։ Բնակվել է Կոստանդնուպոլսի Կադը գյուղ թաղամասում։ Եղել է ՀՅԴ Կադըգյուղի կոմիտեի եռանդուն անդամ։ 1912 թվականին, երբ Արտակարգ դատարանը դադարեցրել է ՀՅԴ օրգան «Ազատամարտի» հրատարակությունը, ՀՅԴ տպագիր օրգանի դերը կատարել է «Ազդարարը», որի արտոնատերն էր Լևոնը։ 1914 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը և բժշկի վկայական ստացել։ 1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմն սկսվելուն պես զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել՝ հարյուրապետի աստիճանով։ 1915 թվականի ապրիլին, զինվորական համազգեստը հագին ձերբակալվել է և բանտարկվել Կոստանդնուպոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Այնուհետև մի շարք դաշնակցական մտավորականների հետ աքսորվել է Այաշ և պահվել տեղի բանտում։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Թէոդիկի «Յուշարձան…» գրքում ասվում է, թե սպանվել է 1915 թվականին, Այաշի ճանապարհին, ի թիվս մի խումբ հայ մտավորականների՝ 28 տարեկանում։ Այլ աղբյուրում ասված է, որ սպանվել է Դեյր-էլ-Զորում։ Մինչդեռ Գրիգորիս ծ. վրդ. Պալաքյանը նրան հիշում է Չանղըրըի աքսորից վերապրողների թվում։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կոստանդնուպոլիս, 1919։
- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատ գամները),Պոսթոն, 1957։
- Թէոդիկ, Յուշ արձան նահատակ մտաւոր ականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Խաչատրյան Լուսինե և Բաբլումյան Արփինե (կազմողներ), Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թվականներ), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
- Ավագեան Կարին է, «Չանղըրըի 1915 թվական ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-1