Լևոն Մանուկյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Մանուկյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Լևոն Կառլենի Մանուկյան
Ծնվել է հունիսի 19, 1956 (64 տարեկան)
Ծննդավայր Ռիգա
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ
տնտեսագետ
փիլիսոփա
Գործունեության տարիներ 1981 թվականից
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա


Լևոն Կառլենի Մանուկյան (հունիսի 19, 1956(1956-06-19), Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), ռադիոտեխնիկայի բնագավառի ճարտարագետ, տնտեսագետ, փիլիսոփա։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր (2000)։ ՌԴ պետական անվտանգության գեներալ-լեյտենանտ (2006)։ ՌԴ կապի վաստակավոր աշխատող (1996

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ավարտել է Մոսկվայի կապի էլեկրատեխնիկական ինստիտուտը, 1985 թվականին՝ Մոսկվայի կառավարման ինստիտուտը[1]։

1981-1985 թվականներին աշխատել է ԽՍՀՄ կապի նախարարությունում, 1985-2005 թվականներին եղել է «Նամականիշ» դաշնային պետական ձեռնարկության գլխավոր տնօրենը, 2003 թվականից, միաժամանակ՝ ՌԴ պետական անվտանգության, պաշտպանության իրավակարգի հիմնախնդիրների ակադեմիայի նախագահի առաջին տեղակալ։

1988 թվականից տեղեկատվայնացման միջազգային, ՌԴ Կ. Է. Ցիոլկովսկու անվան տիեզերագնացության և մի շարք այլ ակադեմիաների անդամ։

Աշխատանքները վերաբերում են պետական նամականիշերի հրատարակման և տարածման տնտեսագիտության հարցերին։ Հեղինակ է «Խաղերի տեսության։ Միկրոէկոնոմիկայի խնդիրների լուծում» (ռուսերեն, 2000)։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ Պետրոս Մեծի 1-ին և 2-րդ աստիճանի շքանշան, 2003
  • Ալեքսանդր Նևսկու 1-ին աստիճանի շքանշան, 2003
  • Ռուսական ուղղափառ եկեղեցու Սուրբ Սերգի Ռադոնեժսկու շքանշան, 2003
  • Բարեպաշտ Դանիել Մոսկվացու շքանշան, 2003
  • Միխայիլ Լոմոնոսովի 1-ին աստիճանի շքանշան, 2006
  • Մալթայի ուխտի Սուրբ Հովհաննես Երուսաղեմցու շքանշան, 2003
  • Ֆրանսիայի Նապոլեոն Բոնապարտի մեդալ, 1988
  • ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի տարվա մարդ, 1988

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005