Լևոմեկոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լևոմեկոլ (լատ.՝ Laevomecolum, միջազգային անվանումը Սինտոմիցին+մեթիլուրացիլ), արտաքին օգտագործման համար նախատեսված սպիտակ քսուք։ Մշակվել է Խարկովի դեղագործական համալսարանում (ներկայիս՝ Ազգային դեղագործական համալսարան) 1970-ական թվականների վերջերին։ Քսուքը չի պարունակում օժանդակ (ձևավորող) նյութեր, այդ իսկ պատճառով բոլոր բաղադրիչները մասնակցում են բուժիչ էֆեկտի ձևավորմանը[1]։

Դեղորայքային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոմեկոլը իրենից ներկայացնում է կոմբինացված միացություն արտաքին օգտագործման համար։ Այն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Քսուքը մաշկի մեջ է ներծծվում՝ չվնասելով կենսաբանական թաղանթը և խթանելով ռեգեներացման գործընթացները։ Թարախային և նեկրոզային վիճակներում դեղորայքի հակաբակտերիալ ազդեցությունը պահպանվում է։

Ցուցումներ և հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսուքի օգտագործման ցուցումներին են դասվում վնասվածքային գործընթացի առաջին (թարախա-ներկոզային) փուլի թարախային վերքերը (ներառյալ միկրոֆլորայի ինֆեկցիոն վերքերը)։ Հակացուցումը գերզգայունությունն է։

Օգտագործման ձևերը, կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհրաժեշտ է ստերիլ թանզիֆե անձեռոցիկների վրա քսուք քսել և դնել վերքի վրա։ Ինչպես նաև հնարավոր է այն թարախային խոռոչ լցնել կատետրով ներարկիչի օգնությամբ (դեղորայքը նախապես տաքացնելով մինչև 35-36 С°)։ Վիրակապը իրականացնում են ամեն օր մինչը վերքի լիարժեք մաքրումը։ Կողմնակի ազդեցությանն են դասվում ալերգիկ ռեակցիաները (մաշկի դուրս տալ)[2]։

Լևոմեկոլի օգտագործումից առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]