Լվացարարուհին (նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լվացարարուհին
տեսակգեղանկար
նկարիչԿարապետ Ադամյան
հիմնական թեմակյանքից ընտրված պատկեր
Ծանոթագրություններ

Լվացարարուհին, Ադամյանի ստեղծագործություններից, որտեղ երևում է ժողովրդի երրորդ դասի նկատմամբ կարեկցող վերաբերմունքը։ Կենդանի դիտողականությամբ են պատկերվել լվացարարուհիները, որոնք, կարիքից դրդված, լվացք են անում գետում։

Սյուժեն առօրեական է։ Պատկերի ձախ անկյունից դեպի խորքը տեղավորված են երեք կանայք, որոնք, նստած գետափին, շորեր են լվանում։ Նրանցից յուրաքանչյուրը, ռիթմիկ դասավորությամբ շարված, զբաղված է իր գործով։ Նրանց անբռնազբոսիկ կեցվածքը, շարժումը տրված է այնքան բնական, այնպիսի վայրկենական դիտողականությամբ։ Հենց այսպիսի կատարումն է Ադամյանին կապում վաղ շրջանի իմպրեսիոնիստներին

Պատկերման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարները ստեղծված են անբռնազբոսիկությամբ։ Նրանց շարժումները այնքան բնական են, այնպիսի դիտողականությամբ են արված, ինչպիսին դրանք տեսնում եք կյանքում։ Կանայք պատկերված են ոչ այնքան մանրամասնորեն, կատարումը գրեթե էտյուդային է, բայց դրանով մեկտեղ նրանցից յուրաքանչյուրը դիտվում է որպես անհատականացված կերպար։ Դա արտահայտված է թե՛ նրանց դիմագծերի, թե՛ մարմնաձևերի, թե՛ կեցվածքների շարժումների նկարագրությամբ։ Բացի լվացարարուհիների կենդանի կերպարներից, գործը գրավիչ է նաև կատարման միջոցներով։ Անկյունագծերով զարգացող կոմպոզիցիան պատկերին հաղորդել է շարժունակություն, հեռանկարչական խորություն, տեսողության համար հաճելի տպավորություն։

Պատկերի գեղարվեստական առանձնահատկություններից է նաև բացօթյա պայմաններին համապատասխան լուսավորությունը՝ լույսի ու ստվերների աշխույժ հակադրումով, որի շնորհիվ արտահայտչականության ուժը ներգործուն է։ Թեպետ բնագիրը հայտնի չէ, բայց պատկերում նկատելի երանգային հարաբերությունները վկայում են նրա նուրբ կոլորիտի մասին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եղիշե Մարտիկյան, Հայկակաձն կերպարվեստի պատմություն, Երևան