Լուսնի տոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լուսնի տոն, նույն ինքը zhōngqiūjié, մեծ շուքով է նշվում ոչ միայն Չինաստանում, այլև Վիետնամում։ Այս տոնը հիմնականում նշվում է ջերմ, ընտանեկան միջավայրում։ Համաձայն այս տոնի ներկայիս բացատրությանը, մարդիկ հիանում են լիալուսնի տպավորիչ տեսարանով և իրար են նվիրում « Լուսնի թխվածքաբլիթ»-ներ։ Չինաստանում այս տոնը ամենատարածված տոներից մեկն է համարվում՝ իր տեղը զիջելով միայն Նոր Տարուն։ Լուսնի տոնը նշվում է ութերորդ ամսվա տասնհինգերորդ օրը՝ Սեպտեմբերի երկրորդ կեսին։ Ասում են՝ լիալուսինը, որպես սիմվոլ ընդունելու գաղափարը, պատահական չէ, քանզի լուսնի կլոր ձևը ամենապայծառն է և համարվում է բերքահավաքի վերջին շրջանի, պտղաբերության, ինչպես նաև կնոջ արարման խորհրդանիշը։ Այս տոնը իր տարածումն է գտել նաև Հայաստանում, շնորհիվ Կոնֆուցիուսի ինստիտուտի։ Լուսնի տոնի հետ կապված կա մի փոքրիկ պատմություն, թե ինչպես են 24 տառերը հավաքվում՝ նշելու Լուսնի տոնը, որի ժամանակ սկսում են վիճել, թե իրենցից որ մեկն է ավելի նման լուսնի թխվածքաբլիթին․
O-Ես ամենանմանն եմ լուսնային թխվածքաբլիթին։
C-Ես նույնպես նման եմ թխվածքաբլիթին, բայց ինչ-որ մեկը կծել է ինձ։
D-Ես էլ եմ թխվածքաբլիթ, բայց ինչ-որ մեկը դանակով կտրել է ինձ։
Q-Ես նման եմ լուսնային բլիթին, ուղղակի մի փոքր ավելցուկ եմ տվել[1]։ Լուսնի տոնին վերաբերող կա մի շատ հետաքրքիր առասպել՝ Չան Ը-ի և Խոու Իի մասին։ Սա մի ազդեցիկ սիրո պատմություն է գեղեցիկ կնոջ և հերոսի մասին։ Համաձայն առասպելի, Չան Ըն և Խոու Ին ամուսիններ են։ Խոու Ին հիանալի աղեղնավոր է։ Վաղու՜ց, շատ վաղուց, երկնքում արևների թիվը տասն էր։ Արևները կրակի էին տվել Երկրի ամբողջ բուսական աշխարհը։ Մարդիկ՝ մեկը մյուսի հետևից, մահանում էին։ Մի օր, Խոու Ին, օգտագործելով իր նետն ու աղեղը, նետահարեց արևներից իննին՝ փրկելով բնակիչների կյանքը։ Արևմուտքի թագուհին, որպես պարգևատրում, Խոու Իին հանձնեց մեկ շիշ անմահության էլիքսիր։ Դժբախտաբար, այդ թուրմը նախատեսված էր մեկ անձի համար։ Բայց Խոու Ին չհուսահատվեց, քանզի նա ցանկություն չուներ խմել այդ էլիքսիրը։ Նրա երազանք էր հնարավորինս երկար ապրել Չան Ըի հետ։ Հերոսը վստահեց թուրմն իր սիրեցյալին, ով խոստացավ թաքցնել այն՝ միայն իր համար։ Խոու Ին գնալով ավելի ու ավելի հայտնի էր դառնում՝ շնորհիվ իր հերոսության։ Մարդիկ ընդունում էին նրան, որպես առաջնորդ։ Խոու Ին շատ աշակերտներ ուներ, բայց ոչ բոլորն էին օժտված բարոյական արժեքներով։ Փան Մենը, ցավոք սրտի, վերջինիս դասին էր պատկանում։ Նրա նպատակն էր տիրանալ թուրմին։ Մի օր, Խոուն Ին իր աշակերտների հետ գնում է որսորդության, բայց Փան Մենը, ձևանալով հիվանդ, մնում է տանը։ Վստահ լինելով, որ Խոուն Ին լքել է տունը, այդ խարդախը շտապում է նրա տուն և փորձում ուժով Չան Ըից խլել էլիքսիրը։ Չանը հասկանալով, որ չի կարող դիմակայել և որպեսզի չհայտնվի նրա մոտ, ամբողջությամբ խմում է թուրմը։ Այդ խմիչքը նրան բարձրացնում է շատ վեր՝ հասցնելով մինչև լուսին և Չանը դառնում է անմահ։ Խոուն՝ ստանալով վերջին նորությունները, շտապում է տուն, սեղանը տեղափոխում լուսնի լույսի տակ, մի մեծ պատրաստություն տեսնում՝ հավատալով, որ Չանը կվերադառնա իր մոտ։ Այդ օրվանից ի վեր, մարդիկ երկրպագում են լուսնին՝ պատրաստելով ամենահամեղ ուտելիքները[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]