Լուսարձակ (թերթ, Կահիրե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսարձակ (այլ կիրառումներ)

«Լուսարձակ», հասարակական ու քաղաքական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1926-1928 թթ.-ին, Կահիրեում։ Արտոնատեր՝ Ս. Միսաելյան։ Ունեցել է հնչակյան ուղղվածություն։ Լուսաբանել է Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի հայ գաղթօջախների ազգային, քաղաքական կյանքը, հասարակական կազմակերպությունների աշխատանքը։

Որոշակի տեղ է հատկացրել Խորհրդային Հայաստանի տնտեսական ու մշակութային անցուդարձին, ակտիվ մասնակցել է Լենինականում (այժմ՝ Գյումրի) երկրաշարժից տուժածներին օգնություն կազմակերպելու գործին։ Նշել է հայկական դպրոցների դերը հայապահպանության հարցում, տպագրել ծավալուն հոդվածաշար Եգիպտոսի ազգային վարժարանների պատմության մասին։

Ունեցել է բժշկական բաժին, ծանոթացրել առանձին հիվանդությունների ախտանշաններին ու բուժման ուղիներին։ Տպագրել է մարզական լուրեր, թերթոններ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 694 CC BY-SA icon 80x15.png