Լուսավորչի կանթեղը
Լուսավորչի կանթեղը | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | բալլադ |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1892 |
Վիքիդարան | Լուսավորչի կանթեղը |
Լուսավորչի կանթեղը, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադի հիմքը ժողովրդական է[1]։ Ենթադրվում է, որ Հովհաննես Թումանյանն օգտագործել է Գ. Հովսեփյանի` 1892 թվականին Թիֆլիսում լույս տեսած «Փշրանքներ» բանահյուսական ժողովածուն, որտեղ «Ապարան» տեղանվան մասին նշված է հետևյալ ծանոթագրությունը. «Սա Աբարան չէ, Անպարան է, որովհետև Լուսավորչի արտասուքով լիքը կանթեղը երկնքից անպարան կախված է «հաչաների» (գագաթների) մեջ. դորա համար էլ Ապարան են ասում»[2]։
Թումանյանը բալլադը գրել է 1902 թվականին։ Ինքնագիրը մեզ չի հասել։
Առաջին անգամ տպագրվել է Բանաստեղծություններ Թիֆլիս ժողովածուի 68-69 էջերում, իսկ դրանից հետո` Լեգենդներ Թիֆլիս ժողովածուի 30-31 էջերում, Բանաստեղծություններ Բաքու ժողովածուի 86-87 էջերում, Բանաստեղծություններ Կ. Պոլիս ժողովածուի 99-100 էջերում, ապա` Երկերի Ժողովածուի առաջին հատորի 297-298 էջերում[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բալլադը պատմում է կանթեղի լեգենդը, որն առանց պարան կախված էր երկնքից։ Այն երկար դարեր լույս է տալիս։ Կանթեղը այնքան բարձր է, որ ոչ մի մարդու ձեռք չի հասնում նրան։ Այն նմանեցվում է աստծո պայծառ աչքի հետ, որը հսկում է երկնքից։