Լուսալիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լուսալիք
«Լուսալիք հեռուստաընկերություն» ՍՊԸ
Երկիր{{{2}}} Հայաստան Չարենցավան
Հեռարձակման գոտիԿոտայքի մարզ
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվական1999
Հիմնադիր«ԱրմԱվտո» ՍՊԸ

Լուսալիք, հայկական մարզային ոչ պետական հեռուստառադիոընկերություն։ Եթեր է հեռարձակվում 1999 թվականի հունիսի 3-ից Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ 32-րդ դեցիմետրային ալիքներով։ Հեռուստաալիքը ներկայացնում է տեղեկատվական, երաժշտական, սպորտային, երիտասարդական, ժամանցային հաղորդումներ։ Պոտենցիալ հեռուստադիտողների թիվը շուրջ 30.000 է[1]։

Չարենցավանի <Լուսալիք> հեռուստաընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին, իր առաջին հեռարձակումը տվել է 1999 թվականի հունիսի 3-ին։ Հեռուստաալիքը հեռարձակվում է Չարենցավան քաղաքում և հարակից գյուղերում՝ Ալափարս, Արզական, Գյումուշ, Բջնի և այլն, պոտենցիալ հեռուստադիտողների թիվը կազմում է 25.000-30.000: Սկզբնական շրջանում հեռուստաընկերությունը չի ունեցել սեփական հաղորդաշարեր՝ սահմանափակվելով միայն տեղական լրատվությամբ, սակայն ժամանակի ընթացքում հեռուստաընկերությունը մասնագիտական կադրերի ընդլայնմանը զուգահեռ սկսում է իր հեռուստադիտողին ներկայանալ բովանդակալից մի շարք հեռուստահաղորդումներով։ Այսօր արդեն հեռուստաընկերությունը սիրված ու ճանաչված է տարածաշրջանում։ Հեռուստաընկերությունը 2009 թվականից ղեկավարում է Հովհաննես Հովհաննիսյանը, հեռուստաընկերությունն ունի 2 լրագրող- հաղորդավարուհի, 1 օպերատոր և 1 օպերատոր-մոնտաժող, հետուստաընկերության հետ համագործակցում են լրագրողական ֆակուլտետների մի շարք ուսանող-պրակտիկանտներ՝ ներկայանալով հեղինակային հաղորդաշարերով։ Հենց այս մասնագետների համախմբվածության, կրեատիվ մտածողության և աշխատանքային փորձի շնորհիվ կյանքի են կոչվում բազմաթիվ հետաքրքիր և հեռուստադիտողների կողմից սիրված հաղորդաշարեր։ Դրանցից է <Լուրեր> լրատվականը, որը ներկայացնում է տեղական լրատվություն, մարզի և քաղաքի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրոնական, մշակութային, մարզական կյանքը, այս ոլորտներում առկա հիմնախնդիրները, բացառիկ հարցազրույցներ, արտասահմանյան լրահոս։ <Մեր կրթօջախներում> հաղորդաշարի ընթացքում ներկայացվում և լուսաբանվում են քաղաքի նախադպրոցական, դպրոցական հաստատություններում, արվեստի, երաժշտական դպրոցներում, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցած միջոցառումները։ <Գրական աստղաբույլ> հաղորդաշարը գրական-մշակութային հաղորդաշար է, որի ընթացքում խոսվում է հայ գրականության ակնառու ներկայացուցիչների, նրանց հայտնի ու անհայտ ստեղածագործությունների մասին։ <Հեքիաթների դղյակում> հաղորդաշարը ամենափոքրիկ հեռուստադիտողների համար է, այս հաղորդաշարը հյուրընկալում է փոքրիկ հեքիաթասացների, հնչում են հայ և արտասահամանյան հեքիաթներ, ցուցադրվում է մուլտֆիլմ։ <Երաժշտական ելևէջներ> հաղորդաշարի ընթացքում ներկայացվում է երաժշտարվեստում փայլող աստղերի կյանքն ու գործունեությունը, նրանց հայտնի կատարումներն ու տեսահոլովակները։ <Դիմանկար> հաղորդաշարի ընթացքում բացահայտվում են Չարենցավան քաղաքի հիմնադրման, զարգացման ու առաջնթացի գործում ներդրում ունեցած հին ու նոր չարենցավանցիների դիմանկարները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]