Լուսաբաց ամբողջ գիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսաբաց ամբողջ գիշեր
Տեսակպատմվածք
ՀեղինակԻվան Բունին

«Լուսաբաց ամբողջ գիշեր» (ռուս.՝ «Заря всю ночь», նաև ռուս.՝ Ժամադրություն, «Свиданье», «Երջանկություն», «Счастье»), Իվան Ալեքսեևիչ Բունինի պատմվածքը։ Ստեղծագործությունը ներկայացնում է մեկ գիշեր, որը հերոսուհին անցկացրել է միայնակ՝ պատասխանատու որոշման նախօրեին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքն ի սկզբանե կոչվել է «Ժամադրություն» («Свиданье») և նվիրված է եղել «Մ. Պ. Չ.»-ին։ Բունինը այն գրել է 1902 թվականին, նույն թվականին այն տպագրել է «Русская мысль» ամսագրում (1902, № 7, էջ 160-168)[1]։ Այնուամենայնիվ, Բունինի «Ստեղծագործությունների ամբողջական ժողովածուում» (Պ., 1915. հ. 4, Էջ 17-22), որտեղ պատմությունը տպագրվել է «Երջանկություն» վերնագրով, հեղինակը որպես թվական նշել է՝ «1903»: Արտասահմանում Բունինը վերադարձել է իր վաղ պատմվածքին և, խմբագրելով այն, տպագրել Փարիզի «Վերածնունդ» էմիգրանտների թերթում (1926, օգոստոսի 22 (№446) «Լուսաբաց ամբողջ գիշեր» վերնագրով (հեղինակային թվականը՝ «1903-1926»): Տվյալ դեպքում կարելի է դնել լայն թվագրություն՝ 1902—1926[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսյան մի երեկո անձրև է գալիս, երբ այն ավարտվում է, գիմնազիայի շրջանավարտ Նատաշան դուրս է գալիս տնից և աշխատողներին հարցնում, թե որտեղ է հայրը։ Նրան ասացին, որ նա հեռացել է պարոնորդի Սիվերսի հետ։ Այս Երիտասարդ զինվորականը ընտանիքի վաղեմի ծանոթն էր, որի հետ ուզում էին, որ Նատաշան ամուսնանա։ Սկզբում նա կտրուկ ընդդիմացել էր, բայց հետո սկսել էր ընտելանալ նրա հետ հնարավոր ապագա կյանքի մտքին։ Շուտով աղջիկը շտապեց տուն՝ հորը կերակրելու համար, բայց նա հրաժարվեց ընթրիքից և գնաց քնելու։ Նատաշան գնաց իր սենյակը և քնեց սոխակի երգեցողության տակ։ Որոշ ժամանակ անց նա արթնացավ և հիշեց, որ մի անգամ Սիվերսը կատակով ասաց իրեն, որ գալու է գիշերային ժամադրության։ Նա վեր կացավ, հագնվեց և դուրս եկավ պարտեզ։ Թռչունների երգի ներքո նա հասավ տաղավար, բայց այնտեղ ոչ ոք չկար։ Հետո Նատաշան նստեց թաց նստարանին և նրան հուզեց իր ապագա կյանքի անորոշության զգացողությունը։ Երբ առավոտյան լույսը բացվեց, և ձայներ լսվեցին, նա վերադարձավ իր սենյակ և քնեց։ Նատաշան արթնացավ դռան հետևում գտնվող Սիվերսի ձայնից։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ պետք է վեր կենա և մերժի նրան։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականների պատմվածքներում, որոնց թվին է պատմանում «Լուսաբաց ամբողջ գիշեր» ստեղծագործությունը, պատմությունը կառուցվում է «սիրո մեղեդու շատ նուրբ և ակնածալից ձայնի վրա՝ չասված, փխրուն, նոր ծնվող և միևնույն ժամանակ տիրական և ուժեղ։ Սիրահարների հարաբերություններում ամեն ինչ կիսատ է, ենթատեքստում»։ Բունինյան բնապատկերի պոետիկայի առանձնահատկությունը դառնում է «կյանքի հոսունությունը», «հեռացող պահերի» իմաստը երևում է նրանում, որ դրանք «փառաբանում են նրա յուրաքանչյուր պահի լիարժեք լրացումը»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Свиданье // Русская мысль — НЭБ». rusneb.ru — Национальная электронная библиотека (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 23-ին.
  2. Морозов С.Н. Проблема датировки прозы И. А. Бунина // Литературный факт. — 2017. Архивировано из первоисточника 17 Հունիսի 2022.
  3. Петрова Т.Г. 2015. 01. 025. Захарова В. Т. Проза Ив. Бунина: аспекты поэтики. - Нижний Новгород: НГПУ, 2013. - 112 с // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Сер. 7, Литературоведение: Реферативный журнал. — 2015. — № 1.