Լուռ գիշեր, մահացու գիշեր
Լուռ գիշեր, մահացու գիշեր անգլ.՝ Silent Night, Deadly Night | |
|---|---|
| Տեսակ | կինոնկար |
| Ժանր | սարսափ ֆիլմ[1], սլեշեր, թրիլեր, սուրբծննդյան ֆիլմ և list of holiday horror films? |
| Գործողության վայր | Յուտա |
| Շարքի մասն է | Silent Night, Deadly Night? |
| Ռեժիսոր | Charles Sellier? |
| Սցենարիստ | Michael Hickey? |
| Երաժշտություն | Perry Botkin Jr.? |
| Օպերատոր | Henning Schellerup? |
| Խմբագիր | Michael Spence?[2] |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Դիստրիբյուտոր | TriStar Pictures և Նեթֆլիքս |
| Տևողություն | 79 րոպե |
| Շարք | Silent Night, Deadly Night? |
| Թվական | 1984 |
| MPAA վարկանիշ | R?[3] |
| Բյուջե | 750 000 $ |
| Շահույթ | 2 500 000 $ |
«Լուռ գիշեր, մահացու գիշեր» (անգլ.՝ Silent Night, Deadly Night), ռեժիսոր՝ Չարլզ Սելլեր կրտսեր, 1984 թվականի ամերիկյան պաշտամունքային[4][5] սլեշեր։ Ֆիլմի լայնամաշտաբ վարձույթը չեղարկվել էր ծնողների բողոքների պատճառով, որոնք դեմ էին արտահայտվել էկրաններին Սանտա Կլաուսի՝ որպես մարդասպան հայտնվելուն։ Բայց, այդուհանդերձ ֆիլմն ամբողջությամբ վերադարձրեց ծախսերը, հավաքելով $2․491․460 ԱՄՆ դոլար։ Ֆիլմի դիստրիբյուտորը TriStar-ը ֆիլմը վարձույթից հանեց եթեր դուրս գալուց երկու շաբաթ հետո, այդուհանդերձ, ստուդիան հենց ինքը հրաժարվեց HBO կաբելային հեռուստալիքով ցուցադրման և վիդեո տարբերակներով տարածման հանդեպ իրավունքից։ Էկրաններին հայտնվելուց մեկ տարի անց պրոդյուսեր Իռա Բարմակը TriStar-ից իրավունք ստացավ և ֆիլմը դուրս եկավ վիդեո տարբերակներով։ Արդյունքում ֆիլմի համար թողարկվեց չորս պարբերական։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1984 թվականի նոյեմբերի 9-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեմպենների ընտանիքը այցելում է ընտանիքի հոգեկան հիվանդ պապիկին, որը վախեցրեց իր թոռնիկին, ասելով, որ եթե նա իրեն վատ պահի, ապա Սանտա Կլաուսը իրեն կպատժի։ Տուն վերադառնալիս Սանտա Կլաուսի հագուստով հանցագործը սպանում է տղայի ծնողներին և եղբորը։ Տղան ընկնում է կաթոլիկ մանկատուն, որտեղ նրան պատժում են միանձնուհիները։
Շատ տարիներ անց, երբ լրացավ Բիլլի 18 տարեկանը, նա աշխատանքի է ընդունվում խաղալիքների խանութում։ Դրսում ամանորի նախօրեն է, իսկ Բիլլին, մանկությունում ստացած բոլոր այդ սթրեսներից հետո ատում է այդ տոնը։ Բայց նրան ստիպում են հագնել Սանտա Կլաուսի հագուստը և ուրախացնել փոքրիկ երեխաների։ Այդտեղ Բիլլիի մոտ ի հայտ են գալիս հոգեկան շեղումներ և նա սկսում է սպանություններ գործել։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոբերտ Բրայան Ուիլսոն՝ Բիլլի Չեպմեն (18 տարեկանում)
- Դեննի Վագներ՝ 8 տարեկան Բիլլի
- Ջոնաթան Բեսթ՝ 5 տարեկան Բիլլի
- Ալեքս Բերտոն՝ Ռիկի Չեպմեն (14 տարեկանում)
- Մաքս Բրոդհեդ` 4 տարեկան Ռիկի
- Մելիսա Բեսթ՝ նորածին Ռիկի
- Լիլիան Շովեն՝ մայրապետ
- Գիլմոր ՄակՔորմ՝ քույր Մարգարիտա
- Թոնի Ներո՝ Պամելա
- Լիննի Քուիգլլի՝ Դենիզ
- Բրիթ Լիչ՝ պարոն Սիմս
- Նենսի Բորգենեքթ՝ տիկին Ռենդալ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt2347497/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ https://www.filmratings.com/search-results/?cn=27496
- ↑ «The Six Slays of Christmas - Day Five». Dread Central. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 23-ին.
- ↑ Kerswell, J.A. «Ho-Ho-HOMICIDE: The Silent Night, Deadly Night Controversy». Hysteria Lives!. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 1980-ականների ամերիկյան ֆիլմեր
- 1980-ականների անգլերեն ֆիլմեր
- 1984 ֆիլմեր
- Ամերիկյան անկախ ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Սլեշեր ֆիլմեր
- Սուրբծննդյան ֆիլմեր
- Ֆիլմեր որբերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Յուտայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1974 թվականին
- Յուտայում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1984 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1971 թվականին
- Սոլթ Լեյք Սիթիում նկարահանված ֆիլմեր
- Գրաքննված ֆիլմեր
- Ֆիլմեր բռնաբարության մասին