Լունայի ամրոց (Ռոտա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լունայի ամրոց

Լունայի ամրոց , ամրոց իսպանական քաղաք Ռոտայում։ Համարվում է մշակութային հետաքրքրություն ներկայացնող հուշարձան։ Այն համարվում է քաղաքային խորհրդի նստավայրը։ Ըստ երևույթին, ամրոցի անունը ծագում է Ալվարո դե Լունայի անունից[1]։

Ռոտա-Լունայի ամրոց

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղանկյունաձև հատակագծով գոթական ճարտարապետության ոճով կառուցված ամրոց է։ Չկա, սակայն, ոչ մի փաստաթղթային վկայություն։ Ըստ երևույթին, ամրոցը բարձրացել է նույն տեղում, որտեղ եղել է մուսուլմանական Ռիբաթը, որը, նկարագրության համաձայն, հայտնի է որպես «Ռիբաթի երթուղի»։ Անուն, որը գալիս է լատինական Սպեքուլում Ռոտաե անունից։ Ֆերնանդո III-ը նվաճել է այն 1251 թվականին, հետո այն գրավվում է Ալֆոնսո X Սաբիոյի միջոցով 1264 թվականի մավրիտանական ապստամբությունից հետո։

1297 Գուսման Բուենոն տարածք է ստանում Ռոտեի տեղում։ 1309 թվականին Մանոր Սանլուքարը առանձնացվում է որպես օժիտ Իզաբել Պերես Լե Գուսմանի` Գուսման Բուենոյի դստեր համար, որն ամուսնանում էր Պոնսե դե Լեոնի` Արքոսների տան հիմնադրի` այդ տոհմածառին մոտ կանգնած մարդու հետ։ Պոնսե դե Լեոնի կառավարման ժամանակ ամրոցը եղել է քաղաքի կառավարչի տունը մինչև 1750 թվականը։ 1909 թվականին մարկիզ դե Սան-Մարցիալը այն գնել է 15000 պեսետով, որպեսզի օգտագործի որպես ամառային ռեզենտացիա` անելով կարևոր բարեփոխումներ։ 1943 թվականին Խոսե Լեոնը այն ձեռք է բերում 200000 պեսետով։ Այն օգտագործվել է որպես քոլեջ և հիվանդանոց։ 1982 թվականին տունը դատարկվում է։ 1987 թվականից սկսած` խորհուրդը սկսում է վերականգնողական աշխատանքներ, որը երկարաձգվում է մինչև 1999 թվականը, որից հետո այն բացվում է որպես կոնսիստորիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • AAVV. Castillos de España. Volumen I. Editorial Everest, León. 1997. Pág. 116-117.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]