Լուբամբո Մուսոնդա
Քաղաքացիությունը | Զամբիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 1, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Chililabombwe, Copperbelt Province, Զամբիա կամ Լուսակա, Զամբիա[2] | ||
Հասակ | 171 սանտիմետր | ||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Լուբամբո Մուսոնդա (անգլ.՝ Lubambo Musonda;մարտի 1, 1995[1], Chililabombwe, Copperbelt Province, Զամբիա և Լուսակա, Զամբիա[2]), զամբիացի ֆուտբոլիստ, «Հորսենս» ակումբի և Զամբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսոնդան Զամբիայի առաջնությունում իր նորամուտը նշել է 2012 թվականին «Նեշնլ Էսեմբլի» ակումբում։ 2013 թվականի սկզբին կիսապաշտպանը տեղափոխվել է «Պաուեր Դայնամոզ»։
2014 թվականի ամռանը կիսապաշտպանը տեղափոխվել է «Ուլիս» հայկական ակումբ, որտեղ նա իր նորամուտն է նշել օգոստոսի 27-ին «Փյունիկի» հետ հանդիպման ժամանակ[3], իսկ 4 օր անց, նոր թիմում գոլ խփելով, բացել է հաշիվը[4]։
2015 թվականի փետրվարին Աֆրիկայի ազգերի գավաթում խաղից հետո Լուբամբոն փորձաշրջան է անցել Ղազախստանի «Ակթոբե» ֆուտբոլային ակումբում[5], սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է պայմանագիր չկնքել զամբիացու հետ[6]։ 2015 թվականի հուլիսի 17-ին Մուսոնդան միացել է հայկական մեկ այլ ակումբի՝ Կապանի «Գանձասարին»[7]։ Օգոստոսի երկուսին կիսապաշտպանը անցկացրել է իր առաջին խաղը «Կապան»-ի կազմում[8]։
Կարիերա հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի օգոստոսի 8-ին Մուսոնդան Զիմբաբվեյի հավաքականի հետ ընկերական խաղով նորամուտն է նշել Զամբիայի հավաքականում[9]։
2014 թվականի հւնիսի 6-ին Ճապոնիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ կիսապաշտպանը խփել է առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[10]։
2014 թվականի դեկտեմբերի 24-ին զամբիացին ընդգրկվել է հավաքականի նախնական կազմում Աֆրիկայի Ազգերի Գավաթի 2015-ին մասնակցելու համար[11]։ 2015 թվականի հունվարի 7-ին Լուբամբոն հայտնվել է մրցաշարի վերջնական հայտացուցակում[12]։
Հասարակածային Գվինեայում կիսապաշտպանը մասնակցել է խմբային փուլի երկու հանդիպման, որից հետո նրա թիմը լքել է մրցաշարը[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «PYUNIK VS. ULISSES 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «ALASHKERT VS. ULISSES 0-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Владимир Газзаев просматривает Аделейе, Лубамбо, Дамчевски и Байрыева» (ռուսերեն) — sports.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ ««Актобе» Газзаева подписал Аделейе, а Мусонда и Байрыев не подошли» (ռուսերեն) — sports.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Gandzasar Target European Cups» (անգլերեն) — haysoccer.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «SHIRAK VS. GANDZASAR 2-1» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Zambia vs. Zimbabwe 2:1» (անգլերեն) — national-football-teams.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «JAPAN VS. ZAMBIA 4-3» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Nations Cup 2015: Katongo overlooked for Zambia squad» (անգլերեն) — bbc.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Kalaba to lead Zambia at Nations Cup» (անգլերեն) — bbc.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «ZAMBIA VS. TUNISIA 1-2» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «CAPE VERDE ISLANDS VS. ZAMBIA 0-0» (անգլերեն) — soccerway.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին.