Լորխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լորխ», կարտոֆիլի սորտ։ Ստացվել է 1922 թվականին Ռուսաստանի կարտոֆիլային տնտեսության Գիտահետազոտական ինստիտուտում (հեղինակ՝ Ս. Լորխ)։ Արմատը փնջաձև է։ Ցողունները` կանաչավուն։ Տերևները խոշոր են, շատ կոշտ, մուգ կանաչ, հիմքում՝ բաց կարմիր։ Ծաղկաբույլը կազմված է 2-4 ոլորքներից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 4-5 ծաղկից։ Պալարներն սպիտակ են, կլորավուն-ձվաձև, օսլայի բարձր պարունակությամբ։ Միջահաս սորտ է։ Բերքատվությունը՝ 150–180 ց/հա։ Դիմացկուն է ֆիտոֆտորոզի, օղակավոր փտման նկատմամբ։ Քաղցկեղադիմացկուն չէ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։