Լորի Աբրամս
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Լոուրենս Ադամ Մայքլ Աբրամս | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգությունը | Անգլիացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Մականուն | Լորի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 3, 1953 (67 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Հարձակվող | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Կոլլեդժ Իրվին Վելլի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լոուրենս Մայքլ «Լորի» Աբրամս (անգլ.՝ Laurie Abrahams, ապրիլի 3, 1953, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը խաղացել է որպես հարձակվող: Ամբողջ կարիերայի ընթացքում, որը եղել է 1977-1987 թվականներին, խաղացել է 283 խաղ և խփել 142 գոլ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացող[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրամսը ծնվել է Ստեպնիում, որը գտնվում է լոնդոնյան Իստ Էնդում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել «Բարկինգայի» մանկապատանեկական թիմում խաղալով։ Նրա աշխատանքի հիմնական վայրը եղել է դերձակների խանութում, նա եղել է գնորդների չափսերը վերցնողը, տաբատներ և կոստյումներ վաճառող։ 1977 թվականին պայմանագիր է կնքել «Չարլտոն Ատլետիկի» հետ։ «Չարլտոնում» անցկացրեց մեկ մրցաշրջան, ինչի ժամանակ խաղաց 16 խաղ[1]: «Չարլտոնից» հեռանալուց հետո, ինչը տեղի է ունեցել 1978 թվականին, Աբրամսը տեղափոխվեց ԱՄՆ և սկսեց խաղալ հյուսիսամերիկյան առաջնությունում։ «Սյորֆը» 1981 թվականի մրցաշրջանի վերջում կազմալուծվեց և նա վերադարձավ «Ռաֆնեկս»[2]:
Նա խաղացել է ակումբում երկու մրցաշրջան և մեկ շոուբոլային մրցաշրջան։ Նա ճանաչվեց հարձակվողության լավագույն ֆուտբոլիստը, խփեց 12 գոլ և կատարեց 6 արդյունավետ փոխանցում 8 խաղում[3]: 1984 թվականի մայիսին «Ռաֆնեկսը» Աբրամսին փոխարինեց Պիտերա Սկուրասայի հետ, ով խաղում էր «Սան Դիեգո Սեկկերսում»[4]: Նա մրցաշրջանը սկսեց Էյդոմ Կոկերի հետ զույգ կազմելով, բայց կորցրեց տեղը հիմնական կազմում նրանից հետո, երբ «Սոկկերը» գնեց Սլավիշ Ժունգուլային և Բրանկո Շեգոտույին։ 1984 թվականի հոկտեմբերի 17-ին «Սոկկերսը» Աբրամսին վաճառեց «Նյու Յորք Կոսմոսին» 25000 դոլլարով[5]:
«Կոսմոսը» 1984 թվականի աշնանը տեղափոխվեց MISL և 1985 թվականի հունվարին նրա տրանսֆերային իրավունքները վաճառեց «Կանզաս Սիթի Կոմետսին»[6]: Նա «Կոմետսում» մնաց միայն 1985-1986 մրցաշրջանում։ Աբրամսը 1986 թվականը անցկացրեց Ավստրալիայում «Մելբուրն Նայտսի» կազմում, որտեղ խաղաց 9 խաղ[7], որից հետո վերադարձավ Ամերիկա որպեսզի խաղա «Վիչիտա Վինգսում»: Երբ Աբրամսին հարցրեցին թե ինչում է կայանում նրա հաջողությունները Ամերիկայում, նա պատասխանեց.
![]() |
Ավելի հեշտ է գոլ խփել Սան Դիեգոյում ամռանը, քան Խալլեյում ձմռանը: | ![]() |
Մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբրամսը ներկայումս Իրվին Վելլի քոլեջում գլխավոր մարզիչի օգնական է[8]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «CHARLTON ATHLETIC - 1946/47 - 2007/08»։ Post War English & Scottish Football League A - Z Player's Database։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-18-ին։ Վերցված է մարտի 29, 2009
- ↑ 4 Dips Taken in NASL Draft Washington Post, The (DC) - Wednesday, 7 October 1981
- ↑ [1]
- ↑ Socks' deals put on hold Evening Tribune (San Diego, CA) - Friday, 11 May 1984
- ↑ Sockers sell Abrahams to Cosmos Team gets $25,000 for English forward San Diego Union, The (CA) - Thursday, 18 October 1984
- ↑ COMETS STIFF TEST FOR STING Chicago Tribune - Sunday, 27 January 1985
- ↑ «Australian Player Database»։ Oz Football։ Արխիվացված օրիգինալից 2011-02-15-ին։ Վերցված է մարտի 29, 2009
- ↑ «Assistant Coach: Laurie Abrahams»։ Irvine Valley College։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-15-ին։ Վերցված է մարտի 29, 2009