Լորիս-Մելիքյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոռիս–Մելիքյաններ, հայկական ազնվական տոհմ Վրաստանում։ Հիշատակվում են 16–րդ դարից, որպես Լոռի քաղաքի և գավառի մելիքներ, որից և ստացել են իրենց տոհմական ազգանունը վրացական արտասանությամբ, իսկ հայերեն՝ Լոռու-Մելիքյաններ։ 16–րդ. դարի սկզբից նրանց մելիքական իրավունքը հաստատել է շահ Աբբաս 1։ Զբաղվել են նաև վաճառականությամբ։ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո Լոռիս–Մելիքյաններն անցել են ռուս, ծառայության և 1832 թվականին հաստատվել իբրև ռուս, ազնվականներ։ Լոռիս–Մելիքյաններ տոհմի ամենաականավոր ներկայացուցիչն էր կոմս, գեներալ-լեյտենանտ Մ. Տ. Լոռիս–Մելիքյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 664