Լոռի (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
Լոռի
Armenian Cheese.JPG
Կաթկովի կաթ
Հասունացման ժամանակաշրջան2 ամիս
Ճարպեր3%
Lori (cheese) Վիքիպահեստում


Լոռի, աղաջրային պանիրների դասին պատկանող հայկական պանիր։ Հասունանում և պահպանվում է աղաջրի մեջ, այդ պատճառով չունի կոշտ մակերես, ունի պինդ բաղադրություն, յուրահատուկ՝ սպիտակից մինչև բաց դեղին գույն, տարբեր մեծության և ձևի աչքեր։ Հասունանում է երկու ամսվա ընթացքում։

Պատրաստման եղանակը[խմբագրել | խմբագրել կոդը]

3% յուղայնությամբ կաթը պաստերիզացվում է 72-75-ում, հետո սառեցվում մինչև 30-33 և մակարդվում։ Մակարդի թթվայնությունը պետք է լինի 80-100, մակարդման տևողությունը 15-20 րոպե, երկրորդ տաքացման ջերմաստիճանը՝ 34-380, տևողությունը 3-7 րոպե։

Շիճուկը հեռացնելուց հետո պանրազանգվածը լցվում է կաղապարների մեջ։ Ինքնամամլումից 10 րոպե հետո գցվում է աղաջրի մեջ, որի խտությունը պետք է լինի 15-17 %, ջերմաստիճանը՝ 14-16%, այդ վիճակում մնում է 15-20 օր։ Հատիկների մեծությունը հատիկադրման պահին պետք է լինի՝ 12-15 մմ, իսկ ձևավորումից առաջ՝ 7-8 մմ[1]:

Բաղադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղադրության մեջ մտնում են պաստերացված կաթ, մանրէական կոնցենտրատ՝ մեզոֆիլիկ կաթնաթթվային հիմքով, մանրէական ծագման կաթ մերող պատրաստուկ (խիմոզին), սեղանի աղ[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]