Լոուրենս Բրոերս
Լոուրենս Բրոերս | |
---|---|
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Լոուրենս Բրոերս (անգլ.՝ Laurence Broers, ), անգլիացի քաղաքագետ, վերլուծաբան, լոնդոնյան Conciliation Resources խաղաղարար ընկերության Կովկասի ծրագրերի տնօրեն։ Զբաղվում է մասնավորապես վրաց-աբխազական, վրաց-օսական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Հարավային Կովկասում խաղարարար գործընթացների և չճանաչված պետությունների հետազոտությամբ[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի ավելի քան 20 տարվա փորձ Հարավային Կովկասի հակամարտությունների հետազոտության ոլորտում։ 2015 թվականից Taylor & Francis հրատարակչության կողմից թողարկվող Կովկասի հետազոտություն (Caucasus Survey) անվանումով Կովկասյան տարածաշրջանի առաջին մասնագիտացված գիտական հանդեսի համահիմնադիր և գլխավոր համախմբագիրն է[1]։
Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2019-ից, Կովկասի ծրագրերի տնօրեն, Conciliation Resources խաղաղարար ընկերություն[1]։
- 2013-ից, Կովկասի հետազոտություն (Caucasus Survey) գիտական հանդեսի գլխավոր համախմբագիր։
- 2008-2013, Կովկասի նախագծերի համակարգող, Conciliation Resources խաղաղարար ընկերություն։
- 2006-2008, հեազոտող (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան), Amnesty International։
- 2005-2006, խմբագիր, Conciliation Resources խաղաղարար ընկերություն։
- 1997-2004, դոկտորական հետազոտություն, Լոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է[1]։
- Armenia and Azerbaijan։ Anatomy of a Rivalry (Edinburgh University Press, 2019)
- Routledge Handbook of the Caucasus (Routledge 2020)
- Armenia’s Velvet Revolution։ Authoritarian Decline and Civil Resistance in a Multipolar World (I.B. Tauris, 2020).
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստան և Ադրբեջան։ Մրցակցության անատոմիա»․ գրախոսություն Archived 2020-02-03 at the Wayback Machine.