Լոլիկի մեթոդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոհանոցի «Լոլիկ» ժամանակաչափ, որի անունով էլ կոչվել է մեթոդը

«Լոլիկի» մեթոդ, ժամանակի կառավարման տեխնոլոգիա, որը 1980-ականների վերջին առաջարկել է Ֆրանչեսկո Չիրիլոն[1]։ Մեթոդը ենթադրում է դրված առաջադրանքի բաժանում ժամանակահատվածների՝ սովորաբար 25 րոպե տևողությամբ, որոնք ընդմիջվում են կարճ դադարներով։ Այդ ժամանակահատվածները կոչվում են «լոլիկ» (իտալ.՝ pomodoro), որոնք անվանումը ստացել են լոլիկի տեսք ունեցող ժամանակաչափից, որը Չիրիլոն օգտագործում էր ուսանող ժամանակ[2][3]։

Մեթոդը լայնորեն կիրառվում է ժամանակաչափեր և հրահանգներ տրամադրող բազմաթիվ հավելվածներում և կայքերում։ Սերտորեն կապված լինելով այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են թայմբոքսինգը (մշակում կարճ ժամանակահատվածներով) և ծրագրային ապահովման մշակման մեջ կիրառվող կրկնվող քայլերով մշակումը, մեթոդը որդեգրվել է զույգով ծրագրավորման (pair programming) համատեքստում[4]։

Հիմնային սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակ մեթոդում առկա են 6 հիմնական քայլեր․

  1. Որոշել կատարվող առաջադրանքը,
  2. «Լոլիկի» համար դնել ժամանակաչափ (ավանդաբար 25 րոպե),
  3. Աշխատել առաջադրանքի վրա,
  4. Ավարտել աշխատանքը, երբ ժամանակաչափն ազդարարի, նշում կատարել թղթի վրա,
  5. Չորսից պակաս նշումներ ունենալու դեպքում վերցնել կարճատև ընդմիջում (3-ից 5 րոպե), այնուհետև վերադառնալ 2-րդ քայլին,
  6. Յուրաքանչյուր 4-րդ «լոլիկից» հետո վերցնել մեծ ընդմիջում (15-30 րոպե), նշումների հաշվարկը զրոյացնել և վերադառնալ 1-ին քայլին։

Պլանավորման, հետևման, գրանցման, մշակման և արտացոլման փուլերն այս մեթոդի համար ունեն հիմնային նշանակություն։

Մեթոդի նպատակն է նվազեցնել կենտրոնացման և հոսքի վրա ներքին և արտաքին ընդհատումների ունեցած ազդեցությունը։ «Լոլիկը» անբաժանելի է․ «լոլիկի» ընթացքում ընդհատվելու դեպքում, կամ այլ գործողություն պետք է գրանցվի և հետաձգվի, կամ «լոլիկից» պետք է հրաժարվել[5][6][7]։

Գործիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթոդի հեղինակը և տեխնոլոգիայի վրա աշխատողները ստեղծել են մեխանիկական, թվային և էլեկտրոնային ժամանակաչափեր[8]։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Հարթակ Հղում Նշումներ
Increaser web https://increaser.org Ազատ Պոմոդորի ժամանակաչափը գեղեցիկ ինտերֆեյսով։
TimeIO Android https://play.google.com/store/apps/details?id=xyz.timeio «Լոլիկ» ժամանակաչափ առաջադրանքների տրման և ծախսած ժամանակի վերլուծության հնարավորությամբ
Clockwork tomato Android https://play.google.com/store/apps/details?id=net.phlam.android.clockworktomato Ձայնային ժամանակաչափ
Pomodorium Windows/MacOS/Linux http://pomodorium.blogspot.com/ Ժամանակի կառավարման «Լոլիկ» ժամանակաչափ
KanbanFlow վեբ https://kanbanflow.com/ Կանբան ցուցանակ «Լոլիկ» ժամանակաչափով
Tomighty Windows/MacOS http://tomighty.org/ Անվճար ժամանակաչափ
Pomodoro Timer Telegram http://telegram.me/pomodoro_timer_bot Ժամանակաչափ Telegram-ի համար
pomotodo.com վեբ, Windows, MacOS, Android, iOS, Chrome-ի հավելված http://www.pomotodo.com/ Բազմապլատֆորմ ծառայություն
pomodoro.space վեբ http://pomodoro.space/ Արխիվացված 2016-08-22 Wayback Machine Անվճար լամպային ժամանակաչափ
ChronoFag Timer Windows https://github.com/HarpyWar/chronofag-timer Անվճար ժամանակաչափ (Լիովին ավտոմատացված)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cirillo, Francesco. The Pomodoro Technique. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  2. Cummings, Tucker. «The Pomodoro Technique: Is It Right For You?». Lifehack. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  3. Cirillo, Francesco. «The Pomodoro Technique (The Pomodoro)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. Olsen, Patricia R.; Remsik, Jim (19 September 2009). "For Writing Software, a Buddy System". The New York Times.
  5. Cirillo, Francesco. The Pomodoro Technique. Արխիվացված 2018-01-18 Wayback Machine
  6. Nöteberg, Staffan. Pomodoro Technique Illustrated. Raleigh, N.C: Pragmatic Bookshelf. ISBN 978-1-934356-50-0.
  7. Kaufman, Josh (2011). The Personal MBA: A World-Class Business Education in a Single Volume. Penguin UK. ISBN 978-0-14-197109-4.
  8. Burkeman, Oliver (2011). Help! : how to be slightly happier, slightly more successful and get a bit more done. Edinburgh: Canongate. էջեր 139–140. ISBN 978-0-85786-025-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]