Լոլիկի բակտերիային քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոլիկ բակտերային քաղցկեղ, լոլիկի հիվանդություն, որի հարուցիչը Clavibacter michiganensis-ն է։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդությունը տարածված է բանջարաբոստանացան երկրներում՝ Հայաստանում՝ Արարատյան դաշտում, նախալեռնության և լեռնային գոտիների մարզերում։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարակվում են տերևները, ցողունը, պտղակոթունները, պտուղը, իսկ երբեմն՝ ամբողջ բույսը։ Տերևների վրա առաջանում են կլոր կամ անկյունաձև դարչնագույն չորացող մանր բծեր, որոնք հաճախ իրար են միանում և ընդգրկում տերևի զգալի մասը։ Հիվանդ տերևները չորանում են, վարակված մասերում դառնում փխրուն և փշրվում։ Ցողունի, ճյուղերի և պտղակոթունների վրա առաջանում են դարչնագույն երկարավուն շերտեր։ Պտուղների վրա առաջանում են շատ բնորոշ վնասվածքներ՝ «թռչունի աչքեր»։ Դրանք գորշ բծեր են, երբեմն՝ ներս ընկած, չոր ու շրջապատված են մուգ եզրերով։ Հիվանդ պտուղները նեխում են։ Բակտերիաները պտուղներից թափանցում են սերմերի մեջ։ Սերմերը երբեմն վարակվում են նաև ներսից՝ պտղակոթունի միջոցով։ Նման սերմացուն վարակի հիմնության աղբյուրներից է։ Ամռանը բակտերան տարածվում է մեծ մասամբ քամու և անձրևի միջոցով։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սածիլանոցների հողի և շրջանակների ախտահանում, բերքահավաքից հետո բույսի արմատահանում, դաշտից հեռացում և խորը վար դիմացկուն սորտերի օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։