Լյուդվիգ Բադալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Լյուդվիգ Անդրեասի Բադալյան
Ծնվել է1910
Ծննդավայրգ. Գրամփա, Էջմիածնի շրջան
Մահացել է1983
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ

Լյուդվիգ Անդրեասի Բադալյան (1910, գ. Գրամփա, Էջմիածնի շրջան - 1983), հայ բժիշկ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1957):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունն ստացել է Էջմիածնի երկրորդ աստիճանի դպրոցում (1930): Մեկ տարի աշխատել է Մաստարա գյուղի դպրոցում որպես ուսուցիչ: 1936 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և ուղարկվել Թալինի շրջանային հիվանդանոց որպես թերապևտ: 1938 թվականին տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց: 1940 թվականին զորակոչվել է բանակ, նշանակվել գնդի բժիշկ: Մասնակցել է մի քանի մարտերի: 1944 թվականին զորացրվելով՝ վերադարձել և կրկին անցել է իր նախկին աշխատանքին, այնուհետև Էջմիածնի շրջանային հիվանդանոցում նշանակվում է թերապևտիկ բաժանմունքի վարիչ:

Մի քանի անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքային խորհրդի պատգամավոր: Պարգևատրվել է մարտական և աշխատանքային մեդալներով ու պատվոգրերով[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 51-52: