Լյուդմիլա Նիկոյան
Լյուդմիլա Նիկոյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | թենիսիստ |
Երկիր՝ | ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 1, 1979 (43 տարեկան) |
Ծննդավայր՝ | ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Լյուդմիլա Արմենի Նիկոյան (ռուս.՝ Людмила Арменовна Никоян, օգոստոսի 1, 1979, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսաստանցի և հայ թենիսիստուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 2001 թվականը և 2010 թվականից հետո Նիկոյանը ներկայացրել է Ռուսաստանը, 2001-2010 թվականներին՝ Հայաստանը։ Հաղթել է զուգախաղի ութ ITF մրցաշարում։ 2001 և 2008-2010 թվականներին նա Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում և հաղթել 21-ում։
Համաշխարհային մենախաղի վարկանիշում լավագույն արդյունքը 500-րդ տեղն է (2000 թվականի հոկտեմբերի 9-ին), զուգախաղի վարկանիշում՝ 347-րդը (2000 թվականի մայիսի 15-ին)։
2014 թվականից լողափնյա թենիսի Ռուսաստանի հավաքականի անդամ է[1]։ ITF-ի լողափնյա թենիսի համաշխարհային վարկանիշում ամենաբարձր դիրքը 14-րդն է։ 2017 թվականին նա դարձել է Ռուսաստանի լողափնյա թենիսի բացարձակ չեմպիոն և աշխարհի չեմպիոն (խառը զուգախաղերում)։ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող է։
2017 թվականին «Ռուսական գավաթ» մրցանակի դափնեկիր «Տարվա հաջողություն» անվանակարգում[2]։
Ռուսաստանի օլիմպիական թիմի կազմում՝ Դոհայում (Կատար) անցկացված առաջին Համաշխարհային լողափնյա խաղերի (ANOC World Beach Games 2019) մասնակից է[3][4]։
Թենիսի և ծովափնյա թենիսի մարզիչ է[5]։
2019 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, 2018 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Этот домен припаркован компанией Timeweb»։ Արխիվացված օրիգինալից 2020-07-16-ին։ Վերցված է 2020-07-14
- ↑ «РК»։ www.ruscup.ru։ Վերցված է 2022-07-13
- ↑ «Пляжный теннис - Федерация тенниса России - Новости пляжного тенниса»։ www.tennis-russia.ru։ Արխիվացված օրիգինալից 2020-07-16-ին։ Վերցված է 2020-07-14
- ↑ «Italians Exact Revenge on Russia as Semi-finals Set at Beach Tennis»։ Qatar 2019 (en-GB)։ 2019-10-14։ Վերցված է 2022-07-13
- ↑ «Инструкторы Теннис Арт клуба»։ tennisart.ru (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2020-07-14-ին։ Վերցված է 2020-07-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիկոյանի պրոֆիլը WTA-ի կայքում