Լյուբոշ Հանցել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբոշ Հանցել
Քաղաքացիությունը  Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 7, 1987(1987-05-07)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Zavar, Trnava District, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Լյուբոշ Հանզել (սլովակ.՝ Ľuboš Hanzel, մայիսի 7, 1987(1987-05-07)[1], Zavar, Trnava District, Western Slovakia, Սլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն, Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետություն), սլովակ ֆուտբոլիստ, «Իսկրա» ակումբի պաշտպան։ Խաղացել է Սլովակիայի ազգային հավաքականում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին Տրնավայի «Սպարտակ» ակումբում, որի կազմում խաղացել է մինչև 2008 թվականը, երբ վարձավճարով տրվել է համանուն քաղաքի «Սենեց» ակումբին, որտեղ խաղացել է 11 խաղ, ինչից հետո նույն տարվա հուլիսին վերադարձել է «Սպարտակ», իսկ «Սենեց» ակումբը դադարել է գոյություն ունենալ, քանի որ այն միացվել է Դունայսկա Ստրեդայի «ԴԱԿ» ակումբին։ «Սպարտակ» ակումբի կազմում խաղացել է 67 խաղ, խփել է 3 գոլ, թիմի հետ դարձել առաջնության բրոնզե կրկնակի մեդալակիր և 1 անգամ Սլովակիայի գավաթի եզրափակչի անդամ։ 2009 թվականի օգոստոսի 13-ին Լյուբոշը վարձակալությամբ 2,5 տարով «Գելզենկիրխեն»-ից տեղափոխվել է Գերմանիայի «Շալկե 04» ակումբ պայմանագրի երկարաձգման պայմանով, որի կազմում նորամուտ է ունեցել դեկտեմբերի 12-ի խաղում, որը Բրեմենի «Վերդերա» ակումբի դեմ էր, ինչից հետո, սակայն, վերադարձել է «Սպարտակ»[2]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սլովակիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է 2009 թվականի հունիսի 6-ին Բրատիսլավայում` Սան Մարինոյի ազգային հավաքականի դեմ 2010 թվականի աշխարհի առաջնության ընտրական խաղում, որտեղ սլովակները հաղթել են 7։ 0 հաշվով։ Այդ խաղում Լյուբոշը խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականում[3]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ»

  • Սլովակիայի առաջնության բրոնզ մեդալակիր. 2005-2006, 2008-2009
  • Սլովակիայի գավաթի եզրափակչի անդամ. 2005-2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «S04 verpflichtet Mineiro - und leiht Lubos Hanzel aus» (գերմաներեն). Официальный сайт ФК «Шальке 04». 13.08.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  3. «Slováci si proti San Marínu schuti zastrieľali a kraľujú tabuľke» (սլովակերեն). futbal.pravda.sk. 06.06.2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.