Լյանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյանա
ռուս.՝ Ляна
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1955
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բառնետ
Սցենարի հեղինակԲորիս Բառնետ, Լեոնիդ Կորնյանու և Վալենտին Եժով
ԴերակատարներՄուզա Կրեպկոգորսկայա, Կյուննա Իգնատովա, Լեոնիդ Գայդայ, Ռադներ Մուրատով և Ալեքսանդր Շվորին
ՕպերատորԺոզեֆ Մարտով
ԵրաժշտությունՇիկո Արանով
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն78 րոպե

«Լյանա» (ռուս.՝ «Ляна»), խորհրդային խաղարկային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բորիս Բառնետը Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում 1955 թվականին[1]։ Լեոնիդ Գայդայի առաջին աշխատանքն է կինոյում (դերասան, ռեժիսոր-պրակտիկանտ)[2]։

Պրեմիերան տեղի է ունեցել 1955 թվականի օգոստոսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը զվարճալի պատմություն է երեք տաղանդավոր երիտասարդների՝ Անդրիի (Ալեքսանդր Շվորին), Ալյոշայի (Լեոնիդ Գայդայ), Գրիշայի (Ռադներ Մուրատով) և նրանց ընկերուհիների՝ Լյանայի (Կյուննա Իգնատովա) և Պարասկիցայի (Մուզա Կրեպկոգորսկայա) մասին։

Հերոսները ապրում են, սիրահարվում և աշխատում 1950-ականների կեսերի հարուստ մոլդովական կոլտնտեսությունում։ Հաղթելով Քիշնևում կայացած գեղարվեստական ինքնագործունեության հանրապետական մրցույթում՝ ընկերները պետք է մեկնեն Մոսկվա, բայց այնպես է ստացվել, որ մայրաքաղաք են մեկնում միայն նրանց սիրեցյալները[2].

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Կյուննա Իգնատովա Լյանա Լյանա
Ալեքսանդր Շվորին Անդրի Անդրի
Մուզա Կրեպկոգորսկայա Պարասկիցա Պարասկիցա
Լեոնիդ Գայդայ Ալյոշա Ալյոշա
Ռադներ Մուրատով Գրիշա Գրիշա
Եվգենի Ուրեկե Ստեպա Վասիլևիչ կոլտնտեսության նախագահ Ստեպա Վասիլևիչ
Նիկոլայ Գոռլով Սաշա վարորդ Սաշա
Կոնստանտին Կոնստանտինով Գիցա կոլտնտեական Գիցա
Դմիտրի Լիսենկո Լյանայի պապը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգերի տեքստի հեղինակ՝ Լեոնիդ Կորնյանու
  • Դիրիժորներ՝ Շիկո Արանով, Գրիգորի Գամբուրգ
  • Ռեժիսորի օգնական՝ Լեոնիդ Գայդայ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Художественный фильм «Ляна» на сайте «Энциклопедия отечественного кино»
  • «Ляна» RUSKINO.RU կայքում
  • «Художественный фильм «Ляна» (1955)». Полная версия (ուկրաիներեն). Megogo. 1955. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.