Լյախովի կղզիներ
Արտաքին տեսք
' | ||
| Կոորդինատներ | 73°41′35″N 140°02′13″E / 73.693°N 140.037°E | |
| Երկիր | ||
| Ընդհանուր մակերեսը | 6100 կմ2 | |
| Ամենաբարձր կետը | 311 մ | |
| Ջրատարածություն | Հյուսիսային սառուցյալ օվկիանոս | |
Լյախովի կղզիներ (ռուս.՝ Ляховские острова), Նորսիբիրական կղզեխմբի հարավային խումբը։ Մտնում է Յակուտիայի կազմի մեջ։ Ընդհանուր տարածությունը շուրջ 6.1 հազար կմ2 է, ամենախոշորը՝ Մեծ Լյախով կղզին է (4.6 հազար կմ2)։ Բարձրությունը՝ մինչև 270 մ։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչվել է ի պատիվ ռուս արդյունաբերող Իվան Լյախովի։ Նա 1770 թվականի գարնանը մամոնտի ոսկոր գտնելու նպատակով անցավ Դմիտրի Լապտևի սառած նեղուցը և հասավ առաջին կղզուն, ուր 1712 թվականին արդեն եղել էին Յակով Պերմյակովն ու Մերկուրի Վագինը, ապա հայտնագործեց նրա մոտ գտնվող մեկ ուրիշ կղզի[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյախովի կղզիներ» հոդվածին։ |
| ||||||
