Լյախմայերի եկամտաբեր տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Museum Silhouette.svg
Լյախմայերի եկամտաբեր տուն
Доходный дом Е.П. Ляхмаер.JPG
Տեսակ multi-family residential
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Դոնի Ռոստով
Լյախմայերի եկամտաբեր տունը գտնվում է Ռուսաստանում
Լյախմայերի եկամտաբեր տուն

Լյախմայերի եկամտաբեր տուն (ռուս.՝ Доходный дом Ляхмаер), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության հուշարձան, որը գտնվում է Դոնի Ռոստովում[1] (հասցեն՝ Ուլյանովսկայա փողոց, 60/1)՝ Վորոշիլովսկի պողոտայի անկյունում[2]։ Պաշտպանվում է օրենքով համաձայն Ռոստովի մարզի վարչակազմի 09.10.1998 թվականի թիվ 411 «Դոնի Ռոստովի պատմության և մշակույթի հուշարձանները պետական պահպանության ընդունելու և դրանք պահպանելու եղանակների մասին» որոշման։ 20.12.2016 թվականի № 488 որոշման համաձայն էլ հաստատվել են հուշարձանի սահմանները[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը գտնվում է քաղաքի կենտրոնական պատմական հատվածում։ Հայտնի է, որ XIX դարի վերջում այն արդեն կառուցվել էր, քանի որ 1899 թվականի հունվարին Եկատերինա Պետրովնա Լյախմայերը դարձել էր նրա սեփականատերը, նրա սեփականությունում էր հայտնվել մեկ այլ հողակտոր ևս։ Դրանց ընդհանուր մակերեսը 940 մ² էր։ Հողատարածքի վրա նա կառուցել է 4-հարկանի շենք, որը ստացել է Կանկրինսկայա, 70/9, Բոլշոյ նրբանցք հասցեն։

1900 թվականի հուլիսին տեղեկություն է հայտնվել, որ սանիտարական կոմիտեն Լյախմայերի առանձնատունը համարում է վտանգավոր քաղաքի սանիտարահամաճարակաբանական վիճակի համար և անհրաժեշտ է համարում փակել տան բոլոր բնակարանները, իսկ մարդկանց, որոնք այնտեղ կացարան են վարձակալում, անհրաժեշտ կլինի տեղափոխվել այլ բնակարաններ։ Կենվորները, այնուամենայնիվ, մնացին տանը, բայց տարածքում կազմակերպվեց մաքրում, իսկ տանտիրուհին պետք է վճարեր 15 ռուբլի տուգանք ու ևս 40 ռուբլի՝ որպես մաքրման ծախս։ Տարեկան ամենամյա շահույթը տնից 1030 ռուբլի էր։

1907 թվականի ապրիլին նշված անշարժ գույքի հետ իրականացվեցին մի շարք գործողություններ։ Եկատերինա Լյախմայերի գործերի հավատարմատարն էր իրավաբան Չեռնիկովը, որը եկամտային շենքը 30 հազար ռուբլով վաճառեց կալվածատիրուհի Աննա Յաշչենկովային, նա էլ, իր հերթին, տունը գրավադրեց նույն փաստաբան Չեռնիկովին և վաճառական Տոկարևին։ Հայտնի է, որ 1910 թվականից տան սեփականատերն էր իրավաբան Չեռնիկովը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]