Լիքվացիոն հանքավայրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիքվացիոն հանքավայրեր (Լատիներեն՝ liguato - տարահեղուկացում), առաջանում են ջերմության նվազման պայմաններում նախնական համասեռ մագմատիկ հալոցքի երկու չխառնվող՝ սիլիկատային և հանքային (սուլֆիդային) հեղուկների բաժանման (լիքվացման) հետևանքով։ Անջատված հանքային հեղուկը բյուրեղանում է հալոցքի սիլիկատային մասի պնդացումից հետո և առաջացնում սուլֆիդների բնաձև ու ոսպնյակաձև կուտակումներ, երբեմն նաև երակներ։ Այդ եղանակով հիմքային գաբբրո-նորիտային ապարներում առաջանում են պղինձնիկելային հանքավայրեր, որոնք ներկայացված են պենտլանգիտով, խալկոպիրիտով, պիրոտինով։ Որոշ հետազոտողներ հակված են լիքվացիոն տիպին դասել նաև երկաթի (ապատիտ-մագնետիտային) և քրոմի մի շարք հանքավայրեր։ Ծագումով լիքվացիոն են համարվում ԽՍՀՄ (Կոլա թերակղզի, Նորիլսկ), Կանադայի (Սադբերի), Հարավային Աֆրիկայի (Ինսիզվա) և այլ պղինձ-նիկելային սուլֆիդային հանքավայրեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 637