Լին Չուան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լին Չուան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 13, 1951(1951-12-13) (71 տարեկան)
ԾննդավայրԳաոսյուն, Չինաստանի Հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of the Republic of China.svg Չինաստանի Հանրապետություն
ԿրթությունFu Jen Catholic University?, Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան և National Chengchi University?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և տնտեսագետ
ԱշխատավայրԹայվանի ազգային համալսարան և National Chengchi University?
Զբաղեցրած պաշտոններPremier of the Republic of China? և Minister of Finance?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Բարյացակամ ամպերի շքանշան
Commons-logo.svg Lin Chuan Վիքիպահեստում

Լին Չուան, (չին. 林全, փին. Lín Quán, ծնվ. դեկտեմբերի 13, 1951 ) թայվանացի տնտեսագետ և քաղաքական գործիչ է, ով 2016-2017 թվականներին նախագահ Ցայ Ինգ-վենի օրոք զբաղեցնում էր Չինաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Ծառայել է որպես Բյուջեյի, Հաշվապահության և Վիճակագրության նախարար, ինչպես նաև ֆինանսների նախարար Շեն Շուիբանի ղեկավարման ժամանակ։

Վաղ կյանքը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինը ծագումով Չինական մայրցամաքից է և ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 13-ին Կաոսյինում։ 1974 թվականին ավարտել է Ֆու Ջենի Կաթոլիկ համալսարանի տնտեսագիտության բաժինը՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի աստիճան՝ նախքան 1978 թվականին Ազգային Չենգչի պետական համալսարանի կողմից ֆինանսների մագիստրոսի կոչում ստանալը։ Նա վերադարձել է Միացյալ Նահանգներ, որպեսզի սովորելի տնտեսագիտություն, և 1984 թվականին ստացել է արտոնագիր Իլլինոյս քաղաքային համալսարանի կողմից[1]։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա աշխատել է որպես բյուջեյի, հաշվապահության գլխավոր և վիճակագրության գործադիր տնօրեն 2000-2002 թվականներին, և 2002-2006 թվականներին որպես ֆինանսների նախարար[2][3]։ Ֆինանսների նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Լինը աշխատել է բազմաթիվ ընկերությունների խորհուրդների կազմում և ղեկավարել է երկու վերլուծական կենտրոն[4]։ Ծառայել է նաև Թայպեյի կառավարության կազմում որպես քաղաքի ֆինանսների վարչության պետ[5][6]։ 2016 թվականի նախագահական ընտրություններում Ցայ Ինգ-Վենի հաղթանակից հետո Լինը ընտրվեց որպես Ցայի անցումային ղեկավարության թիմի համահավաքիչ, որը ստեղծվել էր Մա Յինգ-Ջեոուի վարչակազմից իշխանությունը այլ ղեկավարությանը փոխանցելու համար[7]։ 2016 թվականի փետրվարին Լինը նշանակվեց որպես Տրանս-խաղաղ օվկիանոսյան համագործակցության առաջնորդ[8]։

2016 թվականի մարտի 15-ին, նորանշանակ նախագահ Ցայը վարչապետ է նշանակում Լինին։ Շուտով հաստատվում է օրենսդիր մարմին Յունայի կողմից և իր լիազորությունները ստանձնում է 2016 թվականի մայիսի 20-ին։ 2017 թվականի սեպտեմբերի 4-ին հայտարարվում է, որ նա հրաժարական է տալիս, որպեսզի կանգնեցնի Ցայի ժողովրդավարության անկումը[9]։ Այս ամենից կարճ ժամանակ անց նրան պարգևատրում են Մանգերական շքանշանով։ (Չինաստանի Հանրապետության քաղաքացիական շքանշան)[10]։

2018 թվականի հունվարի 15-ին Լին Չուանը ստանձնեց ՏՏՏ Բիոֆարմի նախագահի պաշտոնը[11]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականի սեպտեմբերին Լինը ամուսնացել է Վու Պեյ-լինգի հետ, չնայած նա արդեն ուներ երկու դուստր նախորդ ամուսնությունից[12][13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tsai names Lin Chuan as her premier»։ Taipei Times։ 16 March 2016։ Վերցված է 16 March 2016 
  2. Dean Jason (28 November 2002)։ «Taiwan Selects Lin Chuan As New Finance Minister»։ Wall Street Journal։ Վերցված է 3 February 2016 
  3. Lin Jackie (19 January 2006)։ «Lin Chuan plans to retire after Cabinet shuffle»։ Taipei Times։ Վերցված է 4 February 2016 
  4. Tai Ya-chen, Chen Christie (15 March 2016)։ «Lin Chuan named premier of new government (update)»։ Central News Agency։ Վերցված է 15 March 2016 
  5. «Make-up of DPP transition team fuels speculation about top jobs»։ Focus Taiwan։ Central News Agency։ 1 February 2016։ Վերցված է 2 February 2016 
  6. «Speculation of Tsai's pick for premier grows»։ Taipei Times։ 3 February 2016։ Վերցված է 3 February 2016 
  7. Loa Lok-sin (4 February 2016)։ «Tsai mum on speculation over Lin»։ Taipei Times։ Վերցված է 4 February 2016 
  8. Loa Lok-sin (25 February 2016)։ «Lin Chuan to head TPP task force: Tsai Ing-wen»։ Taipei Times։ Վերցված է 25 February 2016 
  9. Hung Faith (4 September 2017)։ «Taiwan premier resigns to help shore up president's falling popularity»։ Reuters։ Վերցված է 17 September 2017 
  10. Yeh Sophia, Liu Kuan-lin (15 September 2017)։ «President confers honors on former premier and cabinet members»։ Central News Agency։ Վերցված է 17 September 2017 
  11. taipeitimes Wed, Jan 17, 2018 - Page 12 News List Lin Chuan clarifies his role at TTY Biopharm Co
  12. Huang Joyce (1 December 2002)։ «Newsmakers: Finance minister steps into hot seat»։ Taipei Times։ Վերցված է 11 December 2016 
  13. Yeh Sophia, Tai Ya-chen, Wu Lilian (15 March 2016)։ «Profile of premier-designate Lin Chuan»։ Central News Agency։ Արխիվացված է օրիգինալից 17 March 2016-ին։ Վերցված է 15 March 2016  Alt URL