Լինքոլնյան ոչխարի ցեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինկոլնյան ցեղի գառ

Լինքոլնյան ոչխարի ցեղ, կիսանրբագեղմ, մսաբրդատու ոչխարներ։ Ստացվել է 18-19-րդ դարերում Անգլիայում (Լինկոլնշիր կոմսությունում) տեղական ոչխարների և Լեյստերյան խոյերի տրամախաչումից։ Անգլիայում մսատու ցեղերից ամենախոշորն է։ խոյերը կշռում են 130-160 կգ, մաքիները՝ 100-120 կգ։ Վաղահաս են, լավ բտվող։ Բուրդը միասեռ է՝ լավ փայլով։ Բրդի երկարությունը 20-30 սմ է, բարակությունը՝ 36-44 որակի։ Խոյերի բրդատվությունը՝ 10-12 կգ, մաքիներինը՝ 5-6 կգ։ Բրդի մաքուր ելքը՝ 55-65 %։ 100 մայր ոչխարից ստացվում է 120 գառ։ Ոչխարները պահանջկոտ են կերի և խնամքի նկատմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 618