Jump to content

Լիննան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիննան
Տեսակպատմական պետություն
ՄայրցամաքԱսիա
ԵրկիրՉինաստան
Ձևավորում716

Լիննան (վիետ․՝ Lĩnh Nam), աշխարհագրական տարածք, որը պատկանում է Նանլինգ լեռների հարավում գտնվող հողերին: Տարածաշրջանն ընդգրկում է ժամանակակից Չինաստանի վարչական միավորներ Գուանգդոնգը, Գուանգսին, Հայնանը, Հոնկոնգն ու Մակաոն և Հյուսիսային Վիետնամը[1]:

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածքը բնակեցված է եղել Բայյուե ժողովրդով և եղել է հնագույն Նանյուե թագավորության հիմքը: Այդ ժամանակ Լիննան հին չինական արքունիքի կողմից համարվել է արևադարձային բարբարոսական երկիր, որը կապ չի ունեցել չինական մշակույթի օրրան Ժոնգյուանի հետ[2]:

Մ.թ.ա. երկրորդ դարում Հան դինաստիայի կողմից Նանյուեի նվաճումը հանգեցրել է դրա ընդգրկմանը Հան դինաստիայի կազմում՝ վերջինիս հարավային ընդարձակման ընթացքում, և դրա զարգացումը խթանվել է, երբ Մեյ լեռնանցքը ճանապարհապատվել է: Տարածաշրջանը նաև եղել էր Հարավային Հան թագավորության (917-971 թվականներ) հիմքը[3]։

Լիննան Ջիեդուշին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիննան Ջիեդուշին կամ ռազմական հրամանատարությունը կառավարվում էր ռազմական կառավարիչների կողմից Թանգ դինաստիայի ժամանակ:

Ջիեդուշիների ցանկ.

  • Սոն Ջինգ՝ 716
  • Ժեն Դան՝ 717
  • Պեյ Ժոուսյան՝ 719-722
  • Լի Ջու՝ 727-735
  • Լի Շանյին՝ 727
  • Լի Չաոյին՝ 733-735
  • Սոնգ Դին՝ 739
  • Պեյ Դունֆու՝ 745
  • Պենգ Գուո՝ 745-747
  • Լու Հուան՝ 749-751
  • Ժան Ջիուգաո՝ 751-753
  • Ա Լյուգուանգ՝ 754-756
  • Հելան Ջինմինգ՝ 756
  • Վեյ Լիջյան՝ 757-758
  • Ժանգ Վանքինգ՝ 758-760
  • Ժաո Լիանգբի՝ 760-761
  • Ժան Սիու՝ 763
  • Յան Շենվեյ՝ 764-767
  • Սյու Հաո՝ 767-768
  • Լի Միան՝ 768-772
  • Լի Չոնգբեն՝ 772-773
  • Լու Սիգոն՝ 773
  • Լի Շու՝ 775
  • Գաո Յուն՝ 776-777
  • Ժան Բոյի՝ 777-782
  • Յուան Սիու՝ 782-784
  • Դու Յոու՝ 784-787
  • Լի Ֆու՝ 787-792
  • Սյուե Ջուե՝ 792-795
  • Վանգ Է՝ 795-801
  • Ժաո Ժի՝ 801-802
  • Սյու Շեն՝ 802-806
  • Ժաո Չաn՝ 806-808
  • Յանգ Յուլինգ՝ 808-810
  • Ժենգ Յին՝ 810-813
  • Մա Զոն՝ 813-816
  • Ցուի Յոն՝ 817
  • Կոնգ Կուի՝ 817-820
  • Ցուի Նեն՝ 820-823
  • Ժենգ Քուան՝ 823-824
  • Ցուի Ժի՝ 824-826
  • Հու Ժենգ՝ 826-828
  • Լի Սյան՝ 828-829
  • Ցուի Հու՝ 829-830
  • Լի Լիանգ՝ 831-833
  • Ցուի Գոնգ՝ 833
  • Վանգ Մաոյուան՝ 833-835
  • Լի Ցոնգյի՝ 835-836
  • Լու Ջուն՝ 836-840
  • Ցուի Գուիցոնգ՝ 844-845
  • Լու Ժեն՝ 845-846
  • Լի Պին՝ 847-848
  • Լի Սինգսիու՝ 848-849
  • Վեյ Ժենգգուան՝ 849-851
  • Գե Գանժոնգ՝ 851-854
  • Վեյ Շու՝ 855-858
  • Յանգ Ֆա՝ 858
  • Լի Սուի՝ 858
  • Լի Չենգսուն՝ 858-859
  • Սյաո Ֆանգ՝ 859-860
  • Վեյ Ժոու՝ 861-868
  • Ժենգ Յու՝ 868-871
  • Ժենգ Ցոնգդանգ՝ 871-874
  • Վեյ Հե՝ 874-876
  • Լի Տիաո՝ 877-879
  • Ժենգ Սյու՝ 879-886
  • Լյու Յոնգժի՝ 886
  • Պեյ Քու՝ 887-889
  • Լի Չոնգգուի՝ 890-895
  • Չեն Պեյ՝ 893
  • Ցուի Յին՝ 896
  • Լի Ժիրոու՝ 896-900
  • Ցուի Յին՝ 900
  • Սյու Յանրուո՝ 900-901
  • Լիու Յին՝ 901-911
  • Պեյ Շու՝ 903
  • Ցուի Յուան՝ 904
  • Լիու Յան ՝911-917

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Guo, Jie; Zuo, Pengjun (2018). 岭南文化研究. 清華大學出版社. ISBN 9787302399476.
  2. Xie, Xuanjun (2015). 辛亥革命百年透视 现代南北朝的曙光. Lulu.com. էջ 527. ISBN 9781329581210.
  3. «Social and Clan Culture in the Lingnan Region». Shvoong.com. Արխիվացված է օրիգինալից October 6, 2008-ին. Վերցված է June 20, 2012-ին.