Jump to content

Լիմասոլի հայկական գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիմասոլի հայկական գերեզմանատունը

Լիմասոլի հայկական գերեզմանատունը տեղակայված է B8 ճանապարհի արևմտյան մասում, Կատո Պոլեմիդիա համայնքում։ Հողը հանձնվել է հայ-կիպրական համայնքին 1946 թվականին, սակայն սկսել է գործել 1960-ական թվականներից։ Գերեզմանատան շուրջը կառուցվել է պատ, որի ֆինանսավորումը կատարել է Լիմասոլ քաղաքի քաղաքապետ Կոստաս Պարտասիդեսը, ով Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադիմական կուսակցության անդամ էր[1]։ Իսկ մինչ գերեզմանատան կառուցումը, հայ մահացածները թաղվել են հիմնականում մայրաքաղաք Նիկոսիայում կամ Լառնակա քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hadjilyra, Alexander-Michael (2009 թ․ մայիս). «Book The Armenians of Cyprus» (PDF). Kalaydjian Foundation. Վերցված է 2011 թ․ հուլիսի 30-ին.