Լիլյա Գիլդեևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլյա Գիլդեևա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1976(1976-06-14) (47 տարեկան)
ԾննդավայրԶաինսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան
Մասնագիտությունլրագրող
ԱշխատավայրՆՏՎ
Պարգևներ և
մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն
 Lilia Gildeeva Վիքիպահեստում

Լիլյա Ֆարիդովնա Գիլդեևա (թաթ.՝ Лилия́ Фәри́д кызы Гильдеева, հունիսի 14, 1976(1976-06-14), Զաինսկ, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, որը հայտնի է որպես НТВ հեռուստաալիքի «Այսօր» լրատվական ծրագրի հաղորդավար (2006-2022)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլյա Գիլդեևան ծնվել է թաթարական ընտանիքում։ Հայրը եղել է պետական ծառայող, մայրը՝ տարրական դասարանների ուսուցչուհի։ Ավարտել է Կազանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1993-1997)։ Կարիերան որպես հեռուստալրագրող Նաբերեժնիե Չելնիում 1997 թվականի հուլիսին սկսել է տեղական «Եթեր» հեռուստաալիքում՝ որպես լուրերի հաղորդավար[1]։ 1999 թվականի օգոստոսին տեղափոխվել է Կազան, աշխատել որպես թղթակից, պրոդյուսեր, խմբագիր, լուրերի հաղորդավար, «REN-TV» ալիքի տարածաշրջանային գործընկեր «Վարիանտ»-ում։ 2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ТНВ հեռուստաընկերությունում (Թաթարստանի երկլեզու (ռուսերեն, թաթարերեն) արբանյակային ալիք), վարել է «Թաթարստանի նորություններ» լրատվական ծրագիրը, 8-ամսյա ընդմիջումից հետո աշխատել է «ԿամԱԶ» ավտոգործարանի մամուլի ծառայությունում։

2006 թվականի սեպտեմբերին նրան հրավիրել են НТВ ալիք[2], որտեղ աշխատել է մինչև 2022 թվականի փետրվարի 18-ը՝ «Այսօր» 19:00 հաղորդաշարի հաղորդավար։ Տարբեր ժամանակներում նրա հետ միասին աշխատել են Ալեքսեյ Պիվովարովը (2006-2013)[3], Իգոր Պոլետաևը (2013-2014)[4], Ալեքսանդր Յակովենկոն (2014-2015)[5], Միխայիլ Չեբոնենկոն (2015 թվականի մարտ-օգոստոս)[6], Վասիլի Մաքսիմենկոն (2015-2018) և Վլադիմիր Չերնիշևը (2018-2022)։

2007 թվականի հունիսից մինչև 2014 թվականի օգոստոսը վարել է նաև «Այսօր 22:45 (այնուհետև՝ 22:40, 23:00 և 23:15)» և «Այսօր. Արդյունքները» հաղորդաշարերը։ 2022 թվականի փետրվարին ազատվել է НТВ-ից, նախապես Ռուսաստանից մեկ այլ երկիր տեղափոխվելով, որը հայտնի է դարձել մարտի 15-ին[7][8]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ամուսինը՝ Ռուստամը, աշխատել է որպես մոնտաժող հեռուստատեսությունում, այնուհետև ավտոսրահում։ Երկու երեխա ունի, որդին Դանիլը, ավարտել է դպրոցը և դուստրը՝ Մայան (ծնվ.՝ 2009)[9]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (26.07.2021) - «Զանգվածային լրատվամիջոցների զարգացման գործում ունեցած վաստակի և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար»[10],
  • Ռուսաստանի Դաշնության Նախագահի շնորհակալագիր (23 ապրիլի, 2008) - «Ռուսաստանի Դաշնությունում քաղաքացիական հասարակության զարգացման, տեղեկատվական աջակցության և ակտիվ հասարակական գործունեության համար»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Известия». «Новая ведущая НТВ пишет стихи и вечно скромничает»
  2. «НТВ нашло замену Асет Вацуевой». Известия]date=2006-09-14.
  3. «Алексей Пивоваров покинул НТВ и Лилию Гильдееву». Комсомольская правда. 2013 թ․ հոկտեմբերի 26.
  4. «В эфире НТВ Алексея Пивоварова заменит Игорь Полетаев». Бизнес FM. 2013 թ․ հոկտեմբերի 25.
  5. «Почему государственные телеканалы проигнорировали триумф «Левиафана»». Forbes. 2015 թ․ հունվարի 13.
  6. «НТВ покажет парад Победы на Красной площади и праздничный концерт». НТВ. 2015 թ․ ապրիլի 27.
  7. «Ведущая НТВ Лилия Гильдеева, работавшая на канале с 2006 года, уехала из России». Медиазона. 2021 թ․ մարտի 15.
  8. Ведущая Лилия Гильдеева уволена с НТВ
  9. Лилия Гильдеева: Быть дурой так приятно. Минут пять
  10. Распоряжение Президента Российской Федерации от 26 июля 2021 года № 196-рп «О поощрении»
  11. «РАСПОРЯЖЕНИЕ О поощрении». Электронный фонд правовой и нормативно-технической документации. 2008 թ․ ապրիլի 23.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլյա Գիլդեևա» հոդվածին։