Լիդևեյ Վելտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիդևեյ Վելտեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝field hockey player
Երկիր՝ Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 16, 1990(1990-07-16) (33 տարեկան)
Ծննդավայր՝Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ
Ակումբ՝HC 's-Hertogenbosch?
169 սանտիմետր

Լիդևեյ Վելտեն (Lidewij Welten, հուլիսի 16, 1990(1990-07-16), Էյնդհովեն, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ), հոլանդացի մականորդուհի[3]։ Խոտի հոկեյի Հոլանդիայի հավաքականում և «Հերտոգենբոս» թիմում հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Եռակի օլիմպիական չեմպիոն է (2008, 2012 և 2020)[4][5], 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն (2014, 2018), Եվրոպայի քառակի չեմպիոն, չեմպիոնների գավաթի խաղարկությունների քառակի հաղթող։

Վելտենը դեռ պատանեկան հասակում ընդգրկվել է Հոլանդիայի ազգային հավաքականի կազմում. համարվում էր աշխարհի ամենախոստումնալից տաղանդներից մեկը։ Ազգային հավաքականի մարզիչ Մարկ Լամերսն ընտրեց նրան 2008 թվականի պեկինյան ամառային օլիմպիական խաղերի համար. դա երիտասարդ աղջկա մարզական կարիերայում առաջին մեծ միջազգային մրցաշարն էր[6]։ Լիդևեյը լիովին արդարացրեց իր հետ կապված ակնկալիքները և թիմակիցների հետ նվաճեց օլիմպիական ոսկին՝ եզրափակիչում 2–0 հաշվով հաղթելով Չինաստանի թիմին։ Օլիմպիական երկրորդ ոսկե մեդալը նա նվաճեց 2012 թվականի ամառային խաղերում։ Հաջորդ՝ 2016 թվականի օլիմպիական խաղերում նա և իր թիմակիցները ստիպված էին բավարարվել արծաթե մեդալով։ Սակայն չորս տարի անց՝ Տոկիոյի օլիմպիադայում դարձյալ գրավեցին առաջին տեղը և հռչակվեցին չեմպիոն։

2018 թվականին Լոնդոնում՝ հոկեյի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում նա վերստին Հոլանդիայի հավաքականի հետ ոսկե մեդալ նվաճեց՝ եզրափակիչում 6-0 հաշվով հաղթելով Իռլանդիայի հավաքականին։ Ընդ որում՝ այդ վճռորոշ մրցախաղում Լիդևեյը խփեց գոլերից մեկը։ Նա ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող[7][8]։

2024 թվականի հունվարի 27-ին նա Instagram-ի միջոցով հայտարարեց, որ դադարեցնում է իր մրցելույթները Հոլանդիայի հավաքականի կազմում

Մրցելույթները օլիմպիադաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլիմպիադան Մրցաձևը Գրաված տեղը
Պեկին 2008 խոտի հոկեյ 1st
Լոնդոն 2012 խոտի հոկեյ 1st
Ռիո դե Ժանեյրո 2016 խոտի հոկեյ 1st
Տոկիո 2020 խոտի հոկեյ 1st

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://zoek.officielebekendmakingen.nl/stcrt-2021-41564.html
  2. 2,0 2,1 https://www.brabant.nl/-/media/74f528e0d35e4e768d27179fe306b517.pdf?la=nl
  3. «Athlete biography: Lidewij Welten». Beijing2008.cn. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Eva de Goede». Beijing2008.cn. Beijing Organizing Committee for the Olympic Games. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  5. cite Sports-Reference |url=https://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html |archive-url=https://web.archive.org/web/20200417235252/https://www.sports-reference.com/olympics/athletes/de/eva-de-goede-1.html |url-status=dead |archive-date=17 April 2020 |title=Eva de Goede |access-date=9 January 2018
  6. «Athlete biography: Lidewij Welten». Beijing2008.cn. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 15-ին."Athlete biography: Lidewij Welten". Beijing2008.cn. Archived from the original on 1 September 2008. Retrieved 15 August 2008.
  7. «Hockey Women's World Cup 2018: Team Details Germany». FIH. էջ 6.
  8. «Award winners: Vitality Hockey Women's World Cup London 2018». FIH. 2018 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիդևեյ Վելտեն» հոդվածին։