Jump to content

Լիդա Գևորգյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիդա Գևորգյան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան

Գևորգյան Լիդա Մուշեղի , հայ պատմաբան, մամուլի տեսաբան։ Պատմական գիտությունների դոկտոր (1996)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը (1954 թվական)։

1957–1958 թվականներին աշխատել է «Երեկոյան Երևան» թերթի, 1958–1969 թվականներին՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրի խմբագրություններում, 1969 թվականից՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող։

1982 թվականին լույս են տեսել Գևորգյանի «Մուրճ» ամսագիրը, 1996 թվականին՝ «Գրիգոր Արծրունին և նրա Մշակը», 1984 թվականին՝ «Նարեկ­յան մտորում­ներ», 1999 թվականին՝ «Լուսինե» (համահեղինակ՝ Խորեն Պալյան), 2003 թվականին՝ «Բան ի խորոց առ Նարեկացի։ Նարեկացիապատում» (համահեղինակ՝ Արմեն Մկրտչյան) ուսում­նասիրությունները։

Գևորգյանի աշխատասիրությամբ տպագրվել է «Գրիգոր Արծրունի» (2010) հրապարակախոսական հատընտիրը, մասնակցել է «Հայ մամուլի պատմություն» (hատոր 1, 2006) գրքի հրատարակման աշխատանքներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։