Լեռնային գերատեսչության դեղատուն (Եկատերինբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեռնային գերատեսչության դեղատուն
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ, մեծ առանձնատուն, կալվածք և թանգարանի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿիրովսկի շրջան
Ճարտարապետական ոճկլասիցիզմ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Լեռնային գերատեսչության դեղատուն (ռուս.՝ Аптека горного ведомства), ճարտարապետական հուշարձան Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում, որը գտնվում է Եկատերինայի հրապարակում (Աշխատանքի հրապարակ)` Լենինի պողոտա, 37 հասցեով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա կիսահարկով երկհարկանի ինքնատիպ շենք է` կառուցված կլասիցիզմի ժամանակաշրջանի քաղաքային մասնավոր առանձնատան ոգով։ Կառուցվել է 1821 թվականին՝ հայտնի ճարտարապետ-կլասիցիստ Միխայիլ Մալախովի նախագծով։ Շենքի հետևում տնկված էր այգի, որը շրջապատված էր դարպաս ունեցող գեղեցիկ ցանկապատով։ 1969 թվականին շենքը վերակառուցվել է։ Չնայած ավելի ուշ վերափոխումներին, համալիրը պահպանել է իր ժամանակի կառույցին բնորոշ կլասիցիզմի դարաշրջանի քաղաքային դաստակերտի նկարագիրը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքի հիմնական մասը թվագրվում է 1820-1821 թվականներով։ 1894 թվականին այն ընդլայնվել է կողային կցակառույցներով։ Շենքի հիմնական ճակատը զարդարում էր Եկատերինբուրգի երկու հրապարակներից մեկի հյուսիսային կողմը` անցյալում գտնվելով Եկատերինայի տաճարի դիմաց[1]։

Լեռնային դեղատունը գոյություն է ունեցել մինչև 1886 թվականը, այնուհետև մինչև 1917 թվականը Ուրալի հանքարդյունաբերական համալիրին պատկանող շենքում տեղակայված էին գլխավոր անտառապետի գրասենյակը և չորս անտառային տնտեսությունների գրասենյակները։ 1918 թվականից այս շենքում աշխատել է Ուրալի աշխատանքի կոմիսարիատը (աշխատանքի մարզային բորսա)։ Հետագայում այստեղ տեղակայվել են «Գիտելիք» ընկերության մարզային մասնաճյուղը և Գրողների միության Սվերդլովսկի կազմակերպությունը[2]։

Այժմ շենքում գործում է Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարանը։ Ներկայումս թանգարանի շենքը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Здание аптеки горного ведомства, первая половина XIX в., архитектор М. П. Малахов».
  2. 2,0 2,1 «АПТЕКА ГОРНОГО ВЕДОМСТВА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Свод памятников истории и культуры Свердловской области». Т1. – «Сократ», 2007. – С. 299-300.