Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարան
Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կիրովսկի շրջան |
Վայր | Եկատերինբուրգ և Լեռնային գերատեսչության դեղատուն (Եկատերինբուրգ) |
Հիմնադրվել է | 1992 |
Կայք | mikji.ru(ռուս.) |
Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարան (ռուս.՝ Музей истории камнерезного и ювелирного искусства), թանգարան Եկատերինբուրգում։ Նմանատիպ պրոֆիլի առաջին թանգարանը Ռուսաստանում, որը ստեղծվել է 1992 թվականին։ Թանգարանը գտնվում է Եկատերինբուրգի պատմական կենտրոնում` Լեռնային գերատեսչության նախկին դեղատան շենքում (ռուս.՝ Аптека горного ведомства, ճարտարապետ` Միխայիլ Մալախով, 1821-1822 թթ.):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին Խորհրդային մշակութային ֆոնդի նախագահությունը, Դմիտրի Լիխաչյովի գլխավորությամբ, առաջարկեց մարզային պետական գավառագիտական թանգարանի գլխավոր պահապան Նադեժդա Պետրովնա Պախոմովային մշակել «Քարի աշխարհ» թանգարանային ծրագիրը։ Ծրագրի արդյունքում որոշվեց գավառագիտական թանգարանի հավաքածուի մի մասի բազայի վրա ստեղծել քարի կտրման, ոսկերչական և նստավորման արվեստի պատմության Ուրալյան թանգարանը։
Թանգարանի հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]- 9-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ռուսական ոսկերչական արվեստի պատմության թանգարան (Արծաթե սենյակ և Ոսկու պահոց)։
- Եկատերինբուրգի կայսերական նստավորման ֆաբրիկայի (ռուս.՝ Екатеринбургская гранильная фабрика) արտադրանքի հավաքածու
- Ուրալյան նստավորման արհեստներ
- Ուրալյան ժամանակակից ոսկերչական արվեստ
- Քարի կտրման Ուրալյան ժամանակակից արվեստ
- Հանքաբանական հավաքածու
Թանգարանի քարի կտրման հավաքածուում պահվում են 1920—1930-ական թվականների ուրալյան տնայնագործների աշխատանքները։ Թանգարանի հավաքածուում ներկայացված են Եկատերինբուրգի կայսերական նստավորման ֆաբրիկայի ավանդույթների շարունակող «Ռուսական փայլաքարեր» ընկերության գործունեության հիմնական ուղղություններն ու ժամանակահատվածները, սկսած 1920- ական թվականներից մինչև 2004 թվականը , երբ ձեռնարկությունը դադարեցրեց գործունեությունը։ Այս շարքում մեծ արժեք են ներկայացնում ԵՆՖ-ում ենթավարպետ, վարպետ, այնուհետև 1950 թվականից «Ռուսական փայլաքարեր» գործարանի առաջատար քար կտրող Ն. Դ. Տատաուրովի կողմից պատրաստված առարկաների հավաքածուի նմուշները։ Քարերի կտրման ստեղծագործության ժամանակակից հավաքածուում հաշվառված են շուրջ 300 առարկաներ, որտեղ ներկայացված են շուրջ 30 հեղինակների աշխատանքներ (Օ. Ն. Ալեքսանդրով, Դմիտրի Նիկոլաևիչ Եմելյանենկո, Ս. Ա. Մատրենին, Ա. Ի. Ժուկով, Վ. Ն. Շիցալով, Լ. Մ. Խալեմին, Յու. Ն. Բախտին, Ն. Ն. Միրյուկ, Օ. Ն. Զագորսկի և ուրիշներ)[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Коллекции музея истории камнерезного и ювелирного искусства». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-12-10 Wayback Machine
- Страница музея в интернет энциклопедии современного камнерезного искусства
- Здание музея на карте Екатеринбурга с панорамой Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Քարի կտրման և ոսկերչական արվեստի պատմության թանգարան կատեգորիայում։ |