Լեոնիդ Սենտեբով
Արտաքին տեսք
Լեոնիդ Սենտեբով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունիսի 28, 1965 (59 տարեկան) |
Լեոնիդ Սենտեբով (ռուս.՝ Алексей Леонидович Сентебов, հունիսի 28, 1965), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1988 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1990 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է արաբերենի, անգլերենի և ֆրանսերենի։
- 2004 թվականից մինչև 2008 թվականը Ստրասբուրգում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության հյուպատոս, հյուպատոս-խորհրդական։
- 2009-ից մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության դեպարտամենտի գլխավոր խորհրդական, բաժանմունքի պետ։
- 2013 թվականից մինչև 2017 թվականը Հայֆայում եղել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 2017 թվականի օգոստոսի 7-ից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի դեկտեմբերի 22)[2]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2018 թվականի սեպտեմբերի 3)[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.08.2017 № 367 «О Чрезвычайном и Полномочном После Российской Федерации в Демократической Республике Конго»
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.12.2015 № 653 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 03.09.2018 № 504 «О присвоении дипломатических рангов»