Ֆուտբոլով զբաղվել սկսել է հայրենիքում՝ Տուլայում։ 2002 թվականին ֆուտբոլային կրթությունը շարունակել է «Կրասնոդար-2000» ակումբի ֆուտբոլային դպրոցում[2], որտեղ 2004 թվականին սկսել է պրոֆեսիոնալ կարիերան և շարունակել մինչև 2007 թվականի հուլիսի 23-ը[3]՝ այդ ընթացքում անցկացնելով 51 խաղ և խփելով 13 գնդակ։ 2007 թվականի հուլիսի 25-ին ընդգրկվել է «Կուբանի» հայտացուցակում[4], որի կազմում իր նորամուտը նշել է հուլիսի 29-ին՝ մասնակցելով «Մոսկվա» ակումբի դեմ տնային խաղին, որում «Կուբան» ակումբը հաղթել է 4:1 հաշվով։ «Կուբանի» հիմնական թիմում ընդհանուր առմամբ անցկացրել է 3 խաղ բարձրագույն դիվիզիոնում և մեկ խաղ Ռուսաստանի գավաթի խաղարկությունում, դրանից բացի «Կուբանի» երկրորդ կազմում մասնակցել է 9 խաղի և խփել է 2 գնդակ, և արդյունքում թիմը մրցաշրջանում զբաղեցրել է 3-րդ տեղը։ 2008 թվականի տեղափոխվել է «Գուբկին» ակումբ, որի կազմում, սակայն, անցկացրել է ընդամենը 1 խաղ, իսկ ակումբի հայտացուցակում ընդգրկվել է 3 ամսից պակաս՝ ապրիլի 14-ից մինչև հուլիսի 4-ը[5]։ 2008 թվականի ամռանը վերադարձել է հարազատ «Կրասնոդար-2000», որի կազմում պաշտանապես խաղացել է մինչև օգոստոսի 28-ը[6]՝ մինչև մրցաշրջանի ավարտն անցկացնելով 8 խաղ։ 2009 թվականի մարտի 30-ին ընդգրկվել է ակումբի հայտացուցակում 2009 թվականի մրցաշրջանի համար[7]։ 2011 թվականի նոյեմբերի 4-ին պայմանագիր է կնքել նովոմոսկովյան «Խիմիկ» ակումբի հետ[8]։ 2014 թվականի հուլիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ-2» ակումբ[9]։
↑Еженедельник «Футбол-Review», № 47/2004, специальное приложение ПФЛ — № 40/2004 (26 ноября — 2 декабря 2004 года), стр. VI — Зрителям понравилось, селекционерам — нет