Լենինի հուշարձաններ Դոնի Ռոստովում
Խորհրդային տարիներին Դոնի Ռոստովում ստեղծվել է Վլադիմիր Լենինի մի քանի հուշարձան։ Առաջին հուշարձանը բացվել է 1929 թվականին Բոլշայա Սադովայա փողոցում[1][2]։ 1960 թվականին Լենինի հուշարձան է տեղադրվել Երկաթուղային շրջանում, վագոնային դեպոյի տարածքում։ 1963 թվականին կոթող է բացվել Լենինի հրապարակում[2]։ Լենինի տիրաժավորված հուշարձաններից մեկն էլ գտնվում է Գվարդեյսկայա հրապարակից ոչ հեռու՝ Կաշվի գործարանի մուտքի մոտ[3]։ Վլադիմիր Լենինի ռոստովյան հուշարձաններից երկուսը պետական պահպանության տակ են[3][4]։
Լենինի հուշարձան Մ. Գորկու անվան զբոսայգու մուտքի մոտ
[խմբագրել | խմբագրել կոդը]47°13′16″ հս․. լ. 39°42′36″ ավ. ե.HGЯO
Քաղաքում Վլադիմիր Իլյիչ Լենինի առաջին հուշարձանը բացվել է 1929 թվականին Բոլշայա Սադովայա փողոցում, Մ. Գորկու անվան զբոսայգու մուտքի մոտ[2]։ Հուշարձանի հեղինակներն էին քանդակագործ Գեորգի Ներոդան և ճարտարապետ Պ. Ն. Անդրեևը[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հուշարձանն ավերվել է, սակայն 1970 թվականին քանդակը վերականգնվել է[3]։
Բրոնզե քանդակը կանգնած է գրանիտե բարձր պատվանդանի վրա[1]։ Քանդակագործ Ներոդան Լենինին պատկերել է ճառ արտասանելիս։ Նրա աջ ձեռքը պարզած է, ափը դեպի վեր է։ Լենինի վերարկուի փեշերը ասես ծածանվում են քամու տակ։ Քանդակագործը ձգտել է փոխանցել համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի էներգիան և հեղափոխության հուսավառությունը[5]։ Պատվանդանի մոտ տեղադրված է քարե ամբիոն։ Հուշարձանամերձ հրապարակում պարբերաբար անցկացվում են հանրահավաքներ[4]։ Հուշարձանն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[6]։
Լենինի հուշարձան Լենինի հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]47°15′00″ հս․. լ. 39°42′43″ ավ. ե.HGЯO
1963 թվականին Հոկտեմբերյան շրջանի հրապարակում տեղադրվել է Լենինի հուշարձանը։ Հրապարակը և նրա հարակից պողոտան կոչվել են Լենինի անունով։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Իսահակ Բրոդսկին, ճարտարապետներ Ն. Ն. Միլովիդովը և Ս. Ս. Օժեգովը[2]։ Լենինի բրոնզե քանդակը կանգնած է գրանիտե սալիկներով երեսպատված պատվանդանին։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը 12,5 մետր է։ Պատվանդանին փորագրված է հետևյալ մակագրությունը. «Խորհրդային պետության հիմնադրին, կոմունիստական կուսակցության ստեղծողին»[3]։ Հուշարձանն ունի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Ростов-на-Дону // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Андрианов В. И., Терещенко А. Г. К. Марксу, Ф. Энгельсу и В. И Ленину // Памятники Дона. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1981.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Елена Николаева. Трижды Ленин Արխիվացված 2016-03-13 Wayback Machine // Ростов Официальный. — 2011. — № 5 (844).
- ↑ 4,0 4,1 Валерий Иванов (2013 թ․ հունվարի 16). «Кто помоет памятники?». rostov.mk.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «Биография Г. В. Нероды». skulptura-neroda.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «г. Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ «г.Ростов-на-Дону. Объекты культурного наследия (памятники истории и культуры) государственного (федерального) значения». donland.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.