Լենինականի թռչնաբուծական ֆաբրիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լենինականի թռչնաբուծական ֆաբրիկա, խորհրդային շրջանի թռչնաբուծական մթերք արտադրող արդյունաբերական ձեռնարկություն, Լենինականից (այժմ՝ Գյումրի) 3 կմ հարավ-արևմուտք։ Կառուցվել է 1955 թվականին Լենինականի ինկուբատորա-թռչնաբուծական կայանի բազայի վրա։ Քաղաքի բնակչությանը ապահովել է դիետիկ ձվով և թարմ մսով։ Պահվածքը եղել է վանդակային, աշխատատար պրոցեսները՝ հիմնականում մեքենայացված։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1976 թվականի հունվարի 2-ի դրությամբ ունեցել է 477 000 թռչուն, արտադրել 27 միլիոն ձու, միջին ձվատվությունը՝ 185 հատ, մսի տարեկան արտադրությունը՝ 502 տ։

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո այլևս չի գործում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 553